- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

«Ծաղկի տոն»

Ավանդական «Ծաղկի տոնը»  Վանաձորում մանուկների ամենասպասված տոնն է Վանաձորի քաղաքապետարանը տոնակատարությունը  կազմակերպել էր Սայաթ Նովայի անվան քաղաքային այգում:Ներկա քաղաքացիները և հյուրերը ոչ միայն  էթիկական մեծ հաճույք ստացան բազմազան ու գեղեցիկ ցուցանմուշներից ,այլ նաև  ունկնդրեցին համերգային գեղեցիկ կատարումներ:  Տարբեր անվանակարգերում քաղաքապետի անունից մրցանակներ    հանձնվեցին  առավել ակտիվ մասնակիցներին՝

1. ՛՛Հազվագյուտ ծաղկատեսակ ՛՛ անվանակարգում  Սայադ Յայլոյանը ՝   Նարեկացի  փողոց, և Արտավազդ Պողոսյանը՝ Թումանյան    4/4 ;

2. ՛՛Ծաղկաշատ  պատշգամբ՛՛  անվանակարգում  Սվետա  Սարգսյանը՝  Թումանյան 4/28;

3.՛՛Օրինակելի  խնամված տարածք՛՛  անվանակարգում  Լյովա Փաշինյանը՝  Տիգրան Մեծ 16/34;

4.՛՛Ծաղկաշատ  բակ՛՛  անվանակարգում  Սուսաննա Պետրոսյանը՝     Չուխաջյան 60/48  5.՛՛Ծաղկաշատ բնակարան ՛՛  անվանակարգում  Էսթեր  Ղազարյանը ՛՛  Թումանյան2/38

6. ՛՛Ծաղկաշատ բնակարան՛՛անվանակարգում  Հասմիկ Հարությունյանը՝  Բանակի 33 բ

7. ՛՛Բարեկարգ ծաղկապատ բակ՛՛անվանակարգում  Մարտուն Սարգսյանը՝  Զաքարյան 10/19

8. ՛՛Ծաղկաշատ այգի՛՛անվանակարգում  Ասյա Կոստանդյանը՝  Լեռնային 48

Վանաձորի  քաղաքապետ  Սամվել Դարբինյանի անունից տոնահանդեսին ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր  հանձնվեցին  մի շարք  նախադպրոցական ուսումնական հաստատությունների  (թիվ 31,4, 40),  ինչպես նաև մասնակից հասարակական  և  մշակութային  կազմակերպությունների :