- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձորի թիվ 11 մանկապարտեզը կունեա հիմնանորոգված մասնաշենք

Posted By Vanadzor On July 8, 2016 @ 10:28 In Լուրեր | No Comments

Գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով Վանաձորի քաղաքի բյուջեն լարվածության փուլում է և դեռևս չի հաջողվում պլանավորված և ընթացիկ մասով հասնել ծախսերի և եկամուտների բյուջետային հավասարակշռության:

Ի պատիվ քաղաքապետ  և ավագանու , պետք է նշել, որ բյուջեի լարվածության պարագայում ֆինանսական միջոցներ չեն խնայվել մեր երեխաների արժանապատիվ դաստիարակության համար:

Հուլիսի 6-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ , ուր քննարկվեցին օրակարգային երկու հարցեր.

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի ՛՛Վանաձոր համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու ՛՛ թիվ 55-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին;
  2. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2016 թ. հողային հաշվեկշիռը հաստատելու մասին

Ավագանու արտահերթ կարգով նիստի հրավիրման պատճառը ավագանու կողմից Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման նպատակով համայնքապետարանի բյուջեից 19.8 մլն դրամ համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին նախագիծն էր:

Տեղեկացնենք, որ ավագանին միաձայն համաձայնեց հատկացնել պահանջվող 19.8 մլն դրամը:

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի տարածքային Զարգացման Հիմնադրամը , ի դեմս գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և Վանաձոր համայնքի ՛՛Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի վերակառուցում՛՛ ծրագիրը՝ ի դեմս նախագահ Գոռ Բադյանի կնքել էին համաձայնագիր , նպատակադրվելով վերանորոգել մանկապարտեզի շենքը, որի ծրագրային արժեքը կազմում է ավելի քան 198 մլն դրամ: Արժեքի 10 տոկոսը՝ 19,8 մլն դրամ, պարտավորվել էր վճարել համայնքապետարանը:

Ներկայումս, ինչպես ավագանու նիստի ժամանակ հայտարարեց  Գոռ Բադյանը, մանկապարտեզ են հաճախում 114 երեխաներ:

Վստահաբար կարող ենք ասել, որ հիմնանորոգումից հետո մանկապարտեզ հաճախողների թիվը կտրուկ աճի:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/tiv-11-mankapartez/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftiv-11-mankapartez%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D5%A9%D5%AB%D5%BE+11+%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%A8+%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%A1+%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%BE%D5%A1%D5%AE+%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D5%A9%D5%AB%D5%BE+11+%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%A8+%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%A1+%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%BE%D5%A1%D5%AE+%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftiv-11-mankapartez%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftiv-11-mankapartez%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.