- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորցի Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ռուսական Կազան քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցում էր Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվեց և արժանացավ արծաթե մեդալի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի 16-ին:

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը շնորհավորում է Տիգրան Կիրակոսյանին ու մաղթում նորանոր հաջողություններ: