Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Տեղեկություն Վանաձորի բյուջեից 2011 և 2012 թվականներին ԶԼՄ-ներին հատկացված աջակցության վերաբերյալ

. Լուրեր

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք լրատվամիջոցներ և լրագրողներ Վանաձորի քաղաքապետարանից հետաքրքրվում են նախկինում քաղաքի բյուջեից ԶԼՄ-ներին որպես աջակցություն հատկացված գումարների մասին, տեղեկացնում ենք, որ , սկսած 2000 թվականից, ամեն տարի Վանաձորի քաղաքապետարանն իր բյուջեում նախատեսել էր 1 մլն դրամի չափով գումար, որը հատկացվել է որպես աջակցություն քաղաքի ԶԼՄ-ներին՝ ՝ նրանց գրավոր խնդրանքի և կարիքների ներկայացման հիման վրա: Տեղեկացնում ենք, որ 2012 թվականին Վանաձորի քաղաքապետարանը հատկացրել է ՛՛Լոռու ՄԻԳ՛՛ հեռուստաընկերությանը՝ 100 հազար դրամ, ՛՛Լոռի ԹիՎի՛՛ հեռուստաընկերությանը՝ 500 հազար դրամ: 2011 թվականին Վանաձորի քաղաքապետարանը ՛՛Լոռու մարզ՛՛ թերթին հատկացրել է 150 հազար դրամ, իսկ ՛՛ Լոռի ԹիՎի՛՛ հեռուստաընկերությանը ՝ 850 հազար դրամ: Ավելի վաղ կատարված հատկացումների վերաբերյալ տեղեկությունները պահանջում են լրացուցիչ աշխատանք արխիվային փաստաթղթերում, որի մասին կտեղեկացնենք ավելի ուշ: Վստահ ենք, որ Վանաձոր բյուջեում ԶԼՄ-ներին հատկացվող գումարի չափի եռակի ավելացման պարագայում կավելանան և ԶԼՄՆ-ների հատկացվող գումարի ծավալները, և աջակցությունից օգտվող ԶԼՄ-ների քանակը:

Վանաձորի քաղաքապետի օգնական

Էդիկ Հովսեփյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր