Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Թատրոններ

«Վանաձորի Բոհեմ կամերային թատրոն»
համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Հասցե. Տիգրան Մեծի 22
Հեռ. (0322)

bohem-tnoren

Գայանե Ավագյան 2013թ.-ից «Վանաձորի Բոհեմ կամերային թատրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն

«Վանաձորի Բոհեմ կամերային թատրոն» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 1993թ.-ին`Հովհ. Աբելյանի անվան ՊԴԹ դերասաններ Գրետա Մեջլումյանի, Վրույր Հարությունյանի և Մայիս Սարգսյանի ջանքերի շնորհիվ:
1997թ.-ին թատրոնի տնօրեն է նշանակվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը, 2013թ.-ից` Գայանե Ավագյանը:
2004 թ.-ից թատրոնը իր գործունեությունն իրականացնում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

Տարբեր տարիներին «Բոհեմ» կամերային թատրոնում խաղացել են ճանաչված դերասաններ Շահեն Ոսկանյանը, Սոֆյա Սողոմոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը և ուրիշներ:

theather1 theather2

 

bohem1 bohem2

«Վանաձորի Տիկնիկային թատրոն»
համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Հասցե. Վարդանանց 110 ա
Հեռ. (0322)

Սերգեյ Մելիքյան

1992թ.-ից «Վանաձորի տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ-ի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր- գեղարվեստական ղեկավար

ԽՍՀՄ թատերական գործիչների միությունների անդամ, Հայաստանի տիկնիկային արվեստի գործիչների միության անդամ
2011թ.–ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

theather3«Վանաձորի Տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 1992թ.-ին հիմնադիր տնօրեն Սերգեյ Մելիքյանի կողմից և գործում է 1994թ.-ից: Դահլիճն ունի 200 նստատեղ:
Թատրոնը ելույթներ է ունեցել ոչ միայն Վանաձորում և Լոռու մարզի համայնքներում, այլև Երևանում, հանրապետության բազմաթիվ այլ համայնքներում, Արցախում, Թբիլիսիում, Վրաստանի հայաբնակ համայնքներում: Մասնակցել է բազմաթիվ մարզային և հանրապետական փառատոների, արժանացել բարձր պարգևների, հատուկ մրցանակների ու դիպլոմների: 1996-97թթ.-ին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած Համազգային փառատոնում ճանաչվել է հանրապետության լավագույն մանկական թատրոններից մեկը և արժանացել ՀՀ մշակույթի նախարարության և թատերական գործիչների միության հատուկ մրցանակին ու դիպլոմներին: Նույն թվականին Փարիզի <<Բոհեմ>> կամերային թատերախմբի հրավերով Թումանյանի հեքիաթները ներկայացրել են Փարիզի, Մարսելի, Լիոնի ֆրանսահայ մանուկներին: 20 տարիների ընթացքում բեմադրվել է ավելի քան 42 ներկայացում: Հիմնադրման օրից թատրոնում աշխատել են նվիրյալ դերասաններ Աշոտ Սարիբեկյանը, Էդիկ Ավագյանը, Կարինե Քոչարյանը, Սուսաննա Մարգարյանը, Նառա Առաքելյանը, Հրաչիկ Ջուլհակյանը, Գայանե Վանյանը, Արման Կոլոսովը, մի շարք բեմադրություններ է իրականացրել ռեժիսոր Շահեն Իսմայիլյանը, նկարչական ձևավորումներ կատարել Արմինե Մելիքյանը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր