- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Posted By Vanadzor On March 27, 2017 @ 10:54 In Լուրեր | No Comments

Թատերարվեստի սիրելի ներկայացուցիչներ, թատրոնի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։ Դուք արվեստի հնագույն տաճարի նորօրյա քրմերն ու քրմուհիներն եք։ Հայկական թատրոնն աշխարհի հնագույն թատրոնների շարքում է։ Այն հազարամյակների պատմություն ունի և աստվածային առաքելություն, այն է՝ սերմանել և տարածել բարձրագույն արժեքներ, դաստիարակել սերունդներ։
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 86 տարեկան է։ Այն իր՝ գրեթե մեկդարյա պատմության ընթացքում հանրությանը նվիրել է բազմաթիվ ներկայացումներ։ Աբելյանցիների աստղաբույլն իր ուրույն փայլով է շողացել Հայաստանի բոլոր թատրոնների պայծառ անունների շարքում (Ա. Փաշայան,Ա. Խուդանյան, Ժ. Էլոյան և ուրիշներ)։ Այսօր էլ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանրապետության լավագույն թատրոններից է։ Հայաստանի անկախացումից ի վեր այն բազմաթիվ դժվարություններ է տեսել, սակայն շնորհիվ նվիրյալների՝ գոյատևել է և այսօր վերականգնել է մշակութային հզոր դարբնոցի անունը։ Թատրոնի ստեղծագործական կազմը, գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի գլխավորությամբ, շարունակում է արարել և վանաձորցիների դատին հանձնել նոր ներկայացումներ՝ նոր ասելիքով, նոր մոտեցմամբ, ավանդականի և նորի ներդաշնակ զուգակցմամբ։ Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև է, որոնք պատվով ընդունում են աբելյանցիները։ Թատրոնի նորընտիր տնօրեն Ագնեսա Շահնազարյանի ղեկավարությամբ՝ թատրոնը պատրաստվում է նոր թռիչքի. նոր ծրագրեր, հյուրախաղեր… Վանաձորցիները սիրով սպասում են հին ու նոր բեմադրություններին, սիրելի դերասանակազմի անկրկնելի խաղին, այն էներգիային, որը փոխանցվում է հանդիսատեսին և արժեքավոր սերմեր ցանում նրա սրտի և բանականության մեջ։
Հարգելի թատերական գործիչներ, դուք թատերական արվեստի զարգացման անխոնջ մշակներն եք, ձեզ մաղթում եմ անսպառ եռանդ, ստեղծագործական բազմաթիվ հաջողություններ։ Արարեք հանուն արվեստի, հանուն մարդու և աստվածային արժեքների, հանուն այն կախարդական աշխարհի, որը մեզ պոկում է առօրյա տաղտուկից և վերադարձնում մեր ինքնությանը։

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/tatron/

URLs in this post:

[1] Facebook70: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftatron%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF+%D5%84%D5%A1%D5%B4%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B6+%D4%B1%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8%D5%9D+%D4%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%AB+%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D6%85%D6%80%D5%BE%D5%A1+%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF+%D5%84%D5%A1%D5%B4%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B6+%D4%B1%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8%D5%9D+%D4%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%AB+%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D6%85%D6%80%D5%BE%D5%A1+%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftatron%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftatron%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.