- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վերանորոգման աշխատանքներ «Տարոն» համալիր մարզադպրոցում. լուսանկարներ

Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Տարոն» համալիր մարզադպրոցում տնօրեն Արարատ Պապյանի նախաձեռնությամբ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, ինչն ուղղված է շենքի պահպանմանն ու մարզադպրոց հաճախող երեխաների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելուն: Աշխատանքներն իրականացվում են մարզադպրոցի բյուջեի խնայողությունների հաշվին: Ավարտվել է թենիսի և ձյուդոի մարզադահլիճների հատակի նորոգումը, նորացվել է սանհանգույցը: Մաքրության միամսյակի շրջանակներում մարզադպրոցի բակում իրականացվել է նաև ծառատունկ: Մարզադպրոցի գործունեությանն ու նորոգման աշխատանքներին անձամբ ծանոթանալու նպատակով օրերս մարզադպրոց է այցելել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

Մարզադպրոցում դասավանդվում է 5 մարզաձև՝ բադմինթոն, բասկետբոլ, սեղանի թենիս, ձյուդո և շախմատ: Բոլոր սպորտաձևերը՝անվճար: Համապատասխան մարզագույքով դպրոցն ապահովված է: Երեխանրը համայնքի աջակցությամբ բազմիցս մասնակցել են բազմաթիվ մրցումների, որոնցից վերադարձել են մի շարք հաղթանակներով:

Աջակիցներ լինելու դեպքում մարզադպրոցում կնորոգվեն նաև բոլոր մարզադահլիճները, կուսուցանվեն նոր մարզաձևեր:

Էդվարդ Արզումանյան

Վանաձորի քաղաքապետարան