- Վանաձոր - http://vanadzor.am -

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Posted By Vanadzor On April 1, 2015 @ 15:01 In Հայտարարություններ | No Comments

  1.    Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և կրթության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-19) 2015թ. մայիսի 5-ին` ժամը 11:00-ին:
  2. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ(ծածկագիր` 3.2-7) 2015թ. մայիսի 5-ին` ժամը 12:30-ին:

 

  1. Մշակույթի և կրթության բաժնի գլխավոր մասնագետը`

 

         –  իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.

– անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

– անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

–  իրականացնում է  քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմում – բողոքների կամ գրությունների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

–   ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

– ներկայացնում է համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, նախապատրաստում է այդ հաստատություններում   գործունեության   իրականացման, կազմակերպման, բարելավման  և վերահսկման վերաբերյալ առաջարկություններ, դրանց աշխատակիցներին տրամադրում է մեթոդական օգնություն.

–   բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է սույն պաշտոնի անձնագրի 7.1 կետի է) ենթակետում նշված հաստատությունների սպասարկման, շահագործման և նորոգման վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ.

–  մասնակցում է կրթական միջոցառումների անցկացման աշխատանքներին.

–  բաժնի բնագավառի հետ կապված հարցերով դատարաններում հանդես է գալիս որպես մասնագետ կամ ներկայացուցիչ.

–  իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

          Նշված թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

 

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը՝ համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետել ռուսերեն (ազատ) լեզվին:

 

       Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետը

– ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.

–    հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

– իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

–     իրականացնում է  քաղաքացիների հերթագրում՝ բաժնի պետի մոտ ընդունելության համար.

–     բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.

–   ներկայացնում է համայնքային ենթակայության  մարզական և սպորտային հաստատությունների գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, նախապատրաստում է այդ հաստատություններում գործունեության իրականացման, կազմակերպման, բարելավման վերաբերյալ առաջարկություններ, դրանց աշխատակիցներին տրամադրում է մեթոդական օգնություն և օժանդակում սեմինարների կազմակերպմանը.

–  ներկայացնում է առաջարկություններ ՀՀ առաջնություններում մասնակցելու համար հավաքական թիմերի կազմավորման վերաբերյալ, մասնակցում է առաջնությունների, մրցաշարերի, հուշամրցաշարերի և այլ մարզական միջոցառումների անցկացման աշխատանքներին.

–  իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Բաժնի 1-ին կարգի մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

 

ա) առնվազն միջնակարգ կրթություն.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետել ռուսերեն (ազատ) լեզվին:

 

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրավոր դիմում հանձնաժողովի անունով` նշելով պաշտոնը, որին հավակնում է դիմողը.

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի՝ ատեստատի(ների), դիպլոմի(ների), վկայականի(ների) աշխատանքային գրքույկի (աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մաuին.

զ) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.

ը) անձնագրի պատճենը:

Մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Վանաձորի քաղաքապետարանում և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից մինչև 18:00:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, քաղաքապետարան երրորդ հարկ, հեռ.` 0322-2-22-50) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` 0322-4-09-27):

Մրցույթները կկայանան Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում /IV հարկ/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2015թ. ապրիլի 15 – ը՝ ժամը 18:00:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/tapur-mrcujt/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftapur-mrcujt%2F&t=%D5%8E%D4%B1%D5%86%D4%B1%D5%81%D5%88%D5%90%D4%BB++%D5%94%D4%B1%D5%82%D4%B1%D5%94%D4%B1%D5%8A%D4%B5%D5%8F%D4%B1%D5%90%D4%B1%D5%86%D4%B8+%D5%80%D4%B1%D5%85%D5%8F%D4%B1%D5%90%D4%B1%D5%90%D5%88%D5%92%D5%84++%D4%B7++%D5%84%D5%90%D5%91%D5%88%D5%92%D5%85%D4%B9%D5%86%D4%B5%D5%90%60+%D5%8E%D4%B1%D5%86%D4%B1%D5%81%D5%88%D5%90%D4%BB+%D5%94%D4%B1%D5%82%D4%B1%D5%94%D4%B1%D5%8A%D4%B5%D5%8F%D4%B1%D5%90%D4%B1%D5%86%D4%BB+%D4%B1%D5%87%D4%BD%D4%B1%D5%8F%D4%B1%D4%BF%D4%B1%D4%B6%D5%84%D5%88%D5%92%D5%84+%D5%80%D4%B1%D5%84%D4%B1%D5%85%D5%86%D5%94%D4%B1%D5%85%D4%BB%D5%86+%D4%BE%D4%B1%D5%8C%D4%B1%D5%85%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86+%D5%80%D4%B5%D5%8F%D4%B5%D5%8E%D5%85%D4%B1%D4%BC+%D4%B9%D4%B1%D5%93%D5%88%D5%92%D5%90+%D5%8A%D4%B1%D5%87%D5%8F%D5%88%D5%86%D5%86%D4%B5%D5%90%D4%B8+%D4%B6%D4%B2%D4%B1%D5%82%D4%B5%D5%91%D5%86%D4%B5%D4%BC%D5%88%D5%92+%D5%80%D4%B1%D5%84%D4%B1%D5%90

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D4%B1%D5%86%D4%B1%D5%81%D5%88%D5%90%D4%BB++%D5%94%D4%B1%D5%82%D4%B1%D5%94%D4%B1%D5%8A%D4%B5%D5%8F%D4%B1%D5%90%D4%B1%D5%86%D4%B8+%D5%80%D4%B1%D5%85%D5%8F%D4%B1%D5%90%D4%B1%D5%90%D5%88%D5%92%D5%84++%D4%B7++%D5%84%D5%90%D5%91%D5%88%D5%92%D5%85%D4%B9%D5%86%D4%B5%D5%90%60+%D5%8E%D4%B1%D5%86%D4%B1%D5%81%D5%88%D5%90%D4%BB+%D5%94%D4%B1%D5%82%D4%B1%D5%94%D4%B1%D5%8A%D4%B5%D5%8F%D4%B1%D5%90%D4%B1%D5%86%D4%BB+%D4%B1%D5%87%D4%BD%D4%B1%D5%8F%D4%B1%D4%BF%D4%B1%D4%B6%D5%84%D5%88%D5%92%D5%84+%D5%80%D4%B1%D5%84%D4%B1%D5%85%D5%86%D5%94%D4%B1%D5%85%D4%BB%D5%86+%D4%BE%D4%B1%D5%8C%D4%B1%D5%85%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86+%D5%80%D4%B5%D5%8F%D4%B5%D5%8E%D5%85%D4%B1%D4%BC+%D4%B9%D4%B1%D5%93%D5%88%D5%92%D5%90+%D5%8A%D4%B1%D5%87%D5%8F%D5%88%D5%86%D5%86%D4%B5%D5%90%D4%B8+%D4%B6%D4%B2%D4%B1%D5%82%D4%B5%D5%91%D5%86%D4%B5%D4%BC%D5%88%D5%92+%D5%80%D4%B1%D5%84%D4%B1%D5%90&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftapur-mrcujt%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftapur-mrcujt%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.