- Վանաձոր - http://vanadzor.am -

Թանգարաներ

Posted By Vanadzor On March 15, 2014 @ 20:06 In Մշակույթ | No Comments

Ստ.Զորյանի տուն թանգարան

Հասցեն` Ստ.Զորյանի 24
հեռախոս`(0322) 4-30-93
Էլ. փոստ – zoryanituntangaran@mail.ru

Ստեփան Զորյանի տուն-թանգարանը Հայաստանի հայտնի մշակութային օջախներից մեկն է: Այն զբաղեցնում է Ստ.Զորյանի փողոցի թիվ 24 տունը, 260ք.մ. ընդհանուր տարածքով, որը եղել է գրողի ամառանոցը: Ամառանոցի և տուն-թանգարանի նախագծողները գրողի որդիներն են` Լևոն և Կարեն Զորյանները: Տուն- թանգարանի հիմնական խնդիրն է այցելուներին ծանոթացնել հայ արձակի խոշոր վարպետներից մեկի` Ստեփան Զորյանի կյանքին, ստեղծագործական ուղուն, ուսումնասիրել, պահպանել, գիտական մշակման ենթարկել և ցուցադրել այն բոլոր մասունքները, որոք ժառանգել ենք ականավոր գրողից:

Կերպարվեստի թանգարան

Հասցեն`Տիգրան Մեծի 52
հեռախոս ` (0322) 4-39-38
Էլ. փոստ – info@vanart.org Website: www.vanart.org

1974թ.-ի հունիսի 8-ին Կիրովականում բացվեց Հայաստանի ազգային պետական պատկերասրահի Կիրովականի մասնաճյուղը: 1979թ.-ին մասնաճյուղը վերակազմավորվել է որպես ինքնուրույն կերպարվեստի թանգարան`Կիրովականի քաղխորհրդի գործկոմի իրավասության ներքո: 1997թ.-ից թանգարանն անցել է Վանաձորի քաղաքապետարանի իրավասության ներքո: Վանաձորի կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի կարևորագույն մշակութային օջախներից է: Ցուցադրության ընդհանուր տարածքը 1500քմ է, այն ներառում է 2000 ցուցանմուշ: Թանգարանը ներկայացնում է և դասական , և ժամանակակից հայ կերպարվեստը: Քանդակը և գրաֆիկան ցուցադրվում են միասին` առաջին հարկում: Վանաձորի նկարիչները ներկայացված են առանձին ցուցասրահով: Թանգարանում կատարվում է գիտական աշխատանք`ֆոնդային աշխատանքների մշակման, անձնագրավորման և արվեստաբանական բացահայտումների ու արժևորման ուղությամբ: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են հանրապետության ճանաչված կերպարվեստագետների ստեղծագործությունների անհատական և խմբակային ցուցահանդեսներ:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/tangaraner/

URLs in this post:

[1] Facebook3: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftangaraner%2F&t=%D4%B9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%B9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftangaraner%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftangaraner%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.