Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Թանգարաներ

Ստ.Զորյանի տուն թանգարան

Հասցեն` Ստ.Զորյանի 24
հեռախոս`(0322) 4-30-93
Էլ. փոստ – zoryanituntangaran@mail.ru

museum1Ստեփան Զորյանի տուն-թանգարանը Հայաստանի հայտնի մշակութային օջախներից մեկն է: Այն զբաղեցնում է Ստ.Զորյանի փողոցի թիվ 24 տունը, 260ք.մ. ընդհանուր տարածքով, որը եղել է գրողի ամառանոցը: Ամառանոցի և տուն-թանգարանի նախագծողները գրողի որդիներն են` Լևոն և Կարեն Զորյանները: Տուն- թանգարանի հիմնական խնդիրն է այցելուներին ծանոթացնել հայ արձակի խոշոր վարպետներից մեկի` Ստեփան Զորյանի կյանքին, ստեղծագործական ուղուն, ուսումնասիրել, պահպանել, գիտական մշակման ենթարկել և ցուցադրել այն բոլոր մասունքները, որոք ժառանգել ենք ականավոր գրողից:

Կերպարվեստի թանգարան

Հասցեն`Տիգրան Մեծի 52
հեռախոս ` (0322) 4-39-38
Էլ. փոստ – info@vanart.org Website: www.vanart.org

museum31974թ.-ի հունիսի 8-ին Կիրովականում բացվեց Հայաստանի ազգային պետական պատկերասրահի Կիրովականի մասնաճյուղը: 1979թ.-ին մասնաճյուղը վերակազմավորվել է որպես ինքնուրույն կերպարվեստի թանգարան`Կիրովականի քաղխորհրդի գործկոմի իրավասության ներքո: 1997թ.-ից թանգարանն անցել է Վանաձորի քաղաքապետարանի իրավասության ներքո: Վանաձորի կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի կարևորագույն մշակութային օջախներից է: Ցուցադրության ընդհանուր տարածքը 1500քմ է, այն ներառում է 2000 ցուցանմուշ: Թանգարանը ներկայացնում է և դասական , և ժամանակակից հայ կերպարվեստը: Քանդակը և գրաֆիկան ցուցադրվում են միասին` առաջին հարկում: Վանաձորի նկարիչները ներկայացված են առանձին ցուցասրահով: Թանգարանում կատարվում է գիտական աշխատանք`ֆոնդային աշխատանքների մշակման, անձնագրավորման և արվեստաբանական բացահայտումների ու արժևորման ուղությամբ: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են հանրապետության ճանաչված կերպարվեստագետների ստեղծագործությունների անհատական և խմբակային ցուցահանդեսներ:

6 5 4

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր