Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

. Լուրեր

Թանգարանների հարգելի աշխատակիցներ, արվեստասեր վանաձորցիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ:
Թանգարանների միջազգային օրն օրացույցում ի հայտ եկավ 1977թ., իսկ արդեն 1978թ. այն սկսեցին տոնել ավելի քան 150 երկրներում:
Թանգարաններն իրենց հոգատար և սրտացավ աշխատակիցների շնորհիվ իրականացնում են մշակույթի և պատմության պահապանի առաքելություն: Շնորհակալ ենք ձեր հոգատար աշխատանքի համար, որի շնորհիվ մեր մատաղ սերունդը կարողանում է ծանոթանալ մեր ժողովրդի անցյալին և մշակույթային արժեքներին:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի տոնի շրջանակում անց է կացվում նաև «Թանգարանների գիշեր» նախաձեռնությունը: Վանաձորը ևս մասնակցում է այս հիանալի մշակութային նախաձեռնությանը: Վանաձորի թանգարանների դռները բաց են մեր համաքաղաքացիների առջև: Հուսով եմ` կկարողանանք կազմակերպված միջոցառումների շնորհիվ հետաքրքրացնել մեր համաքաղաքացիների օրը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով թանգարանների բոլոր աշխատակիցներին և վանաձորցիներին այս գեղեցիկ մշակութային տոնի կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային և անձնական հաջողություններ, և թող թանգարանները մշտապես համալրվեն նոր ցուցանմուշներով և երբեք այցելուների պակաս չունենան:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր