Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորցի մարզիկները հաջողությամբ հանդես եկան Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 19-րդ խաղարկությանը

. Լուրեր

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում մեկնարկել է անվանի ըմբիշ, Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 19-րդ խաղարկությունը: Այդ առիթով հուլիսի 18-20-ը Վանաձորում էին շուրջ 120 ըմբիշ 8 երկրներից՝ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Իրանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Բուլղարիայից ու Հայաստանից:

Հայաստանն այս մրցաշարում ներկայացված էր 45 ըմբիշով, որոնք մրցում էին 8 քաշային կարգերում:

Վանաձորից մասնակցում էին 6 մարզիկներ` 57 կգ քաշային կարգում Օհան Գիքինյան, 70 կգ քաշային կարգում Սամվել Պետրոսյան (մարզիչ` ՀՀ վաստ. մարզիչ Ա. Խանզատյան), 65 կգ քաշային կարգում Նարեկ Սիրունյան, 74 կգ քաշային կարգում Շավարշ Ազարյան, 84 կգ քաշային կարգում Ռազմիկ Պողոսյան և Շամիր Աթյան (մարզիչ ` ՀՀ վաստ.մարզիչ Ժ.Հովհաննիսյան), որոնք ներկայացնում էին Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզադպրոց ՀՈԱԿ-ը` տնօրեն Հ. Մանուկյան:

Ցավոք, մեր մարզիկներից միայն մեկը՝ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը (մարզիչ ` ՀՀ վաստ.մարզիչ Ժորա Հովհաննիսյան) հասավ եզրափակիչ՝ հաղթելով նախ Արթուր Բաղդասարյանին, ապա՝ ղրղըզ Ուլուկման Մամատովին: Եզրափակչում Նարեկի մրցակիցն էր վրացի Կոնստանտինե Խաբալալաշվիլին:
Հավելենք, որ մրցաշարի առաջին օրը մեր ըմբիշները նվաճել էին 1 արծաթե մեդալ: Սա այն դեպքում, որ մրցաշարի մասնակից 120 ըմբիշների 1/3-ից ավելին՝ 45 մարզիկ, ներկայացնում էին Հայաստանը:

Հաղթողներին տրվեց 3000-ական ԱՄՆ դոլար մրցանակ, 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրածներին` համապատասխանաբար 2000 ու 1000 ԱՄՆ դոլար:
Նարեկ Սիրունյանը պարգևատրվեց նաև թանկարշեք հուշանվերով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից:

sirunyan
stepan

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր