Վանաձոր քաղաքի սպորտային մարմնամարզության բաց առաջնություն

Հունիսի 25-ից 27-ը Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց սպորտային մարմնամարզության պատանիների և աղջիկների անհատական բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցեցին մարզիկներ Երևանից, Գյումրիից:
Տարբեր մարզական կարգերում և տարբեր ծրագրերով հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով և մեդալներով, իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:
Տղաների մրցումներում հաղթողներ են դարձել`
Ջիվան Ասատրյանը- Iպ. կարգ (Գյումրի)
Գառնիկ Մարգարյանը – II պ. կարգ (Գյումրի)
Աղաս Աղասարյանը-III պ. կամավոր կարգ (Վանաձոր)
Արթուր Մուրադյան – III պ. կամավոր կարգ (Վանաձոր)
Էդգար Խաչատրյանը- III պ. պարտադիր կարգ (Գյումրիի)
Դավիթ Նահապետյան- III պ. պարտադիր կարգ (Վանաձոր)

Աղջիկների մրցումներում հաղթողներ են դարձել`
Սուսաննա Սերոբյան- III պ. կարգ (Գյումրի)
Սոնա Գալստյանը – II պ. պարտադիր կարգ (Գյումրի)
Ելենա Հովսեփյան – II պ. կամավոր կարգ (Վանաձոր)
Աննա Նազարյանը- I պ. կարգ (Վանաձոր)
Միլենա Չինարյանը – I պ. կարգ (Գյումրի)
Շնորհակալագիր հանձնվեց Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի կոլեկտիվին:

You May Also Like