Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆ

. Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014թվականի N 460-Ն որոշման համաձայն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված “0”-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված` մինչև 1929թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց:

Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժին անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով պետք է ներկայացնեն դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014թվականի N 460-Ն որոշման N 2 հավելվածի և հետևյալ փաստաթղթերը`

1. Անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.
2. Ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին.
3. Ավանդատուի խնայողական գրքույկը և դրա լուսապատճենը.
4. Տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» բանկից ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

Ըստ անհրաժեշտությամբ ներկայացվում է նաև`

ա/ Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը
բ/ Ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից` ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները.
գ/ Ավանդատուի անունը և /կամ/ ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր