Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Սիրիահայ երեք ընտանիքներ հանդիպեցին Վանաձորի քաղաքապետի հետ

. Լուրեր

Քաղաքապետարանը կաջակցի սիրիահայ ընտանիքներին բնակարանների վարձակալության և աշխատանքի տեղավորման հարցերում

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը սեպտեմբերի 4-ին քաղաքապետարանում հանդիպեց Վանաձորում ապաստան գտած երեք սիրիահայ ընտանիքների անդամներին: Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի փոխստականների գծով հանձնակատարի ներկայացուցիչ Քեյթ Փուլերը: Սիրիահայ փախստական ընտանինքերը քաղաքապետին ներկայացրին իրենց հուզող խնդիրները , առաջնահերթ լուծում պահանջող հարցերը,քանի որ նրանք մտադրություն ունեն բնակվել Վանաձորում: Սիրիահայ ընտանիքները բնակվում էին հապճեպ կարգով վարձակալած բնակարաններում և առայժմ ընտանիքների ոչ բոլոր ավագ անդամներինչէր հաջողվել աշխատանք գտնել :

Վանաձորի քաղաքապետը մեր հայրենակիցներին խոստացավ օգնել մատչելի գնով բնակարաններ վարձակալելու և քաղաքապետարանի բյուջեից մասամբ փոխհատուցելու հարցում՝ տալով հանձնարարականներ համապատասխան ծառայությունների ղեկավարներին, ինչպես նաև աջակցել աշխատանքի տեղավորման հարցերում՝ քաղաքապետարանի հնարավորությունների սահմաններում:

Թեև, հենց տեղում, քաղաքապետը միջնորդեց Հալեպի համալսարանն ավարտած և գերազանց անգլերենին տիրապետող սիրիահայ, բայց արդեն իսկ Վանաձորի բնակիչ համարվող երիտասարդի համար, առաջին իսկ հնարավորության դեպքում կրթության ոլորտում աշխատանքի անցնելու հարցով:

Վանաձորի քաղաքապետարանի և քաղաքում բնակվող փախստական սիրիահայերի ընտանիքների կապը մշտական բնույթ կկրի և քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն իրենց ուշադրության կենտրոնում կպահեն նաև այդ ընտանիքների ընթացիկ խնդիրները: Քաղաքապետարանի տվյալներով Վանաձորում ապաստան են գտել չորս սիրիահայ ընտանիքներ, սակայն հաջողվել էր կապ հաստատել միան երեքի հետ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր