Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Սիրելի շրջանավարտներ,

. Լուրեր

zvonokԱվարտվեց ևս մեկ ուսումնական տարի, որի ավարտը գեղեցիկ, ավանդական տոն է ՝ Վերջին զանգ, Վերջին դաս: Բոլորիս համար այս օրը չափազանց հիշարժան է ու անմոռանալի, և համոզված եմ, որ այս տոնական օրը հարազատ կրթօջախում հնչող Վերջին զանգի ղողանջն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքում:

Ամեն սերունդ իր մուտքը նոր կյանք սկսում է երախտիքի խոսքերով, ուղղված իր ուսուցիչներին ու հարազատ կրթօջախին, ետևում թողնելով պատանեկան ուրախ ությամբ ու հուզմունքով լի հիշողությունները և առջևում ունենալով մեր պետության զարգացման առաջընթացի ակտիվ մասնակցի տեսլականը:

Սիրելի ուսուցիչներ, դուք այսօր հասարակության ակտիվ կյանքի գիրկն եք ճանապարհում նոր սերունդ, որին փոխանցել եք Ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները: Շնորհակալություն մեր զավակների կրթության գործին Ձեր անմնացորդ նվիրումի համար և բարի երթ ու կանաչ ճանապարհ շրջանավարտներին:

Սիրելի շրջանավարտներ , սրտանց շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ և վստահ եմ , որ Ձեր ապագան լի է լինելու ուրախություններով ու հաջողություններով, ինչպես ազնիվ ու բանիմաց քաղաքացու կյանքի բնականոն ընթացքն է ենթադրում:

Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր