Շրջայց Վանաձորում՝ կատարված աշխատանքների վերահսկողության նպատակով

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախաձեռնությամբ հերթական անգամ շրջայց կատարվեց Վանաձորի տարբեր թաղամասերում և փողոցներում՝ համայնքապետարանի «Նեցուկ» և «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ների կողմից կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Շրջայցին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը և համապատասխան ՀՈԱԿ-ների տնօրենները:
ՀՈԱԿ-ների կողմից տարվա ընթացքում կատարվել են ճանապարհների հարթեցման աշխատանքներ, կառուցվել են ջրահեռացման համակարգեր, բակերում վերանորոգվել և կառուցվել են զրուցարաններ, տեղադրվել նստարաններ, մաքրվել և բարեկարգվել են բակեր, խաղահրապարակներ, հանգստի հանրային վայրեր, խոտածածկ մայթեր և այլն:
Այցի նպատակն էր տեղերում տեսնել կատարված աշխատանքները, ծանոթանալ խնդիրներին, տալ համապատասխան հանձնարարականներ:
Հողային աշխատանքներ են կատարվել Քիմգործարանին հարակից Լանջային փողոցում, այն լայնացվել է՝ 3 մ-ից դառնալով 9 մետր: Իրականացվելու է նաև ճանապարհի խճապատում: Բնակիչների ուժերով էլ ջրահեռացման համակարգ է տեղադրվում: Հաջորդ կանգառը Երևանյան խճուղու 135, 145 և 147 շենքերի բակերն էին, որտեղ վերանորոգվել են խաղահրապարակները, բնակիչների հետ համագործակցությամբ կատարվում են բարեկարգման աշխատանքներ, վերանորոգվելու են զրուցարանների տանիքները, կատարվում են ցանկապատման և ներկման աշխատանքներ և այլն: ԿՏԲ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը նշում է, որ կախված 2021 թվականի բյուջեի հնարավորություններից՝ նախատեսվում եկող տարի կառուցել մոտ 10 զրուցարան, տեղադրել 80-100 նստարան:
Խնձորուտ 4-րդ փողոցում վերանորոգվել է վնասված ջրատարը, կարճացվել դիտահորը: Շրջայցի մասնակիցները եղան նաև Աղյուսագործների փողոցում, Տանձուտ գետի վրա տեղակայված կամրջի մոտ, ուսումնասիրեցին խնդիրները: Հաջորդ շաբաթ կսկվեն հետիոտնային կամրջի ջրահեռացման համակարգի վերանորոգման, երկաթբետոնե կոնստրուկցիայով հենակների ամրակայման աշխատանքները, կատարվելու են նաև ներկման աշխատանքներ:
Սայաթ-Նովայի անվան զբոսայգում և կից լողավազանի բակում տեղադրվել են նստարաններ և աղբամաններ: Տիգրան Մեծի 34 շենքի բակում ևս վերանորոգվել են զրուցարաններ, նստարաններ, աղբամաններ: Վերանորոգվել են Հայքի հրապարակի նստարանները, ամրացվել աղբամանները: Զորավար Անդրանիկի արձանի մոտ ևս տեղադրվել են նստարաններ: Երևանյան խճուղու թիվ 18 դպրոցի հարակից տարածքում վերանորոգվել է սելավատարը , վերանորոգվել են Վազգեն Սարգսյանի արձանի տարածքի եզրաքարերը, բարեկարգվել է Թթու ջրի տարածքը: և այլն:

  • 118766404_777458783066099_549683295317540167_o
  • 118770015_777458449732799_1917308543901425775_o
  • 118773766_777458606399450_5057240134680544175_o
  • 118784868_777458346399476_7516235790183255513_o
  • 118786727_777458469732797_7941708618893097501_o
  • 118797371_777458743066103_8637905935324363592_o
  • 118808722_777458786399432_3149393280282101527_o
  • 118835674_777458539732790_2117868382584402565_o
  • 118821030_777458206399490_8073377076475541945_o
  • 118864467_777458349732809_535386456680781105_o

You May Also Like