Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Շրջայց – ստուգատեսները Վանաձորի մանկապարտեզներում շարունակվում են

. Լուրեր

Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակը գտնվել և գտնվում է համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի անմիջական վերահսկողության տակ: Քաղաքապետի հերթական հանձնարարականով կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանն օրերս հերթական անակնկալ շրջայցն իրականացրեց մանկապարտեզներում: Նպատակը՝ տեղում մեկ անգամ ևս պարզել, թե ինչ իրավիճակ է տիրում, ինչպիսին են սանիտարահիգիենիկ պայմանները, երեխաների հաճախելիությունները, խոհանոցի և սանհանգույցի մաքրությունը և այլն:

Շրջայցի առաջին կանգառը ծայրամասային Տարոն թաղամասում գործող մանկապարտեզներն էին, որտեղ տնօրեններն ու աշխատակիցները նախ անակնկալի եկան՝ տեսնելով բաժնի պետին ու նրան ուղեկցող քաղաքապետի մամուլի խոսնակ Էդվարդ Արզումանյանին: Բաժնի պետը նախ շրջեց մանկապարտեզների խմբասենյակներով, ստուգեց սենյակների, սանհանգույցների, խոհանոցի ու անկողինների մաքրությունը, ապա արդեն հերթը գնումների փաստաթղերն ուսումնասիրելն էր, ինչպես նաև տնօրենների հետ հարց-պատասխանները:

Շրջայց-ստուգատեսը շարունակվեց նաև քաղաքի ծայրամասային մյուս մանկապարտեզներում: Բաժնի պետի հանձնարարությամբ, ստեղծված հանձնաժողովի անդամներն էլ իրենց հերթին նույն օրը եղան քաղաքի մյուս մանկապարտեզներում, վերջում իրավիճակի մասին զեկուցելով բաժնի պետին:

Շրջայցի ընթացքում հայտնաբեվեցին որոշակի թերություններ, տնօրեններից ոմանց բաժնի պետի կողմից տրվեց բանավոր նկատողություն և պահանջվեց հայտնաբերված թերությունները 5-օրյա ժամանակահատվածում վերացնել, հակառակ դեպքում, համայնքի ղեկավարի հանձնարարականով, մանկապարտեզների այն տնօրենները, ովքեր կշարունակեն աշխատել թերություններով, ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց աշխատանքին, քանի որ երեխաների առողջությունն այս դեպքում ամենակարևորն է:

Վանաձորի քաղաքապետարան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր