Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ շրջանավարտ

. Լուրեր

Սիրելի շրջանավարտնե՛ր,

Շնորհավորում եմ այս հիանալի, գեղեցիկ և անմոռանալի օրվա առթիվ:

Վերջին զանգն ամենաուրախ և ամենասպասված տոնն է դպրոցականների համար: Այսօր դպրոցը ձեզ բարի ճանապարհ է մաղթում: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր սիրելի կրթօջախին՝ թողնելով այնտեղ անմոռանալի հիշողություններ ու ձեր սիրելի ուսուցիչներին:

Տարիներ անց դուք կարոտով կհիշեք դպրոցը, ուսուցիչներին, դասընկերներին: Սակայն ցանկանում եմ, որ դուք այս գեղեցիկ օրը անցկացնեք ջերմ ժպիտներով և դարձնեք տոն, որը ամբողջ կյանքում կհիշեք:

Վերջին զանգն ունի հրաշալի խորհուրդ: Ավարտվում է ձեր կյանքի պատանեկան փուլը: Դպրոցն այսօր ձեզ ճանապարհում է դեպի նոր աշխարհ, դեպի մեծ կյանք: Մաղթում եմ, որ դպրոցական անհոգությունն ու կենսուրախությունը դառնան կյանքի ձեր ուղեկիցը: Մտնելով նոր՝ կյանք յուրաքանչյուրդ գտնում եք ձեր նոր ուղիները, իսկ դպրոցում ստացած գիտելիքներն ու ուսուցիչների խորհուրդները, համոզված եղեք, կլինեն ձեր օգնականները:

Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու առթիվ, մաղթում եմ կանաչ ճանապարհ, հաջողություններ և հաղթանակներ կյանքի նոր շրջանում, և թող ձեր մեծ կյանք մտնելու այս նշանակալի օրը անմոռանալի դառնա ողջ կյանքի ընթացքում:

Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:

Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր