Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետի ուղերձը՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ

. Լուրեր

Սիրելի՛ վանաձորցիներ, շնորհավորում եմ ձեզ ու ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ:
Սեպտեմբերի 21-ին հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը: Այդ օրը հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացեց` անկախության ուղին:

Այսօր արդեն մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ դժվարությամբ, պատերազմի ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն ամենակարևորն էր, որ ստացավ մեր երկիրն իր անցած ճանապարհին: 23 տարի առաջ մեր ժողովուրդը, միասնական որոշմամբ ու նախանձելի համախմբվածությամբ , նոր հիմքեր դրեց իր հայրենիքի համար, հարթեց իր երազանքների երկրի նոր ճանապարհը:

Հիրավի մեր պատմության էջերում սեպտեմբերի 21- ը կմնա նաև որպես ազգային միասնականությունը խորհրդանշող գլխավոր տոներից մեկը: Ու թեև անկախ հայրենիքի առաջին տարիների դժվարություններն արդեն հաղթահարված են, բայց մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած դեռ բազում խնդիրներ կան, որոնց լուծումները տալու ենք միասնաբար, և այդ ամենից, անկասկած, անմասն չի մնա վանաձորցին:

Շնորհավորում եմ ևս մեկ անգամ ազատ ու անկախ հայրենիքի տոնը, մաղթում եմ մեր երկրին նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ: Ես համոզված եմ, որ ի վերջո, մեր բոլորի ջանքներով ունենալու ենք մեր երազանքների երկիրը, որի ամուր ու անսասան հիմքերը դրվել են 23 տարի առաջ՝ Անկախության հռչակմամբ:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր