Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը «Վանաձորի օր» համաքաղաքային տոնակատարության կապակցությամբ

. Լուրեր

Հարգարժան հյուրեր, սիրելի վանաձորցիներ

«Այսօր մենք նշում ենք մեր սիրելի քաղաքի օրը։ 2000 թվականից բարի ավանդույթ է դարձել նշելու այս գեղեցիկ տոնը: «Վանաձորի օրն» այն եզակի տոներից է, որը համախմբում է բոլոր վանաձորցիներին: Անցած տարիներին մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես են վանաձորցիները սպասում այս տոնախմբություններին և ինչպիսի ջերմությամբ ու սիրով ենք մենք` բոլորս, նշում այն:

Անշուշտ, քաղաքում այսօր առկա են խնդիրներ: Սակայն չկա մի խնդիր, որի համար մենք սրտացավ չլինենք և լուծման ճանապարհներ չփնտրենք: Քաղաքի խնդիրները քայլ առ քայլ լուծվել են և շարունակվելու են լուծվել: Բոլորս խատասխանատու ենք մեր քաղաքի ապագայի համար: Սիրենք այն, պահենք այն, և թող ոչ մի վանաձորցի անտարբեր չգտնվի իր քաղաքի հոգսերի և խնդիրների հանդեպ:

Վանաձորցիներին մաղթում եմ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան երջանկություն և ջերմություն:
Այսօր, ես ուզում եմ, որ այս գեղեցիկ օրը ոչ միայն վանաձորցիների, այլև մեր հյուրերի համար վերածվի իսկական տոնախմբության։

Եկեք այսօր բոլորս միասին սրտանց ուրախանանք և դառնանք տոնական միջոցառումների անմիջական մասնակիցը։
«Վանաձորի օր» տոնակատարությունը միմյանց նկատմամբ բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու, այդ բարությունը, հարգանքն ու անկեղծ սերը մեր սիրելի քաղաքին փոխանցելու հիանալի առիթ է։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր վանաձորցիներին ու տոնի բոլոր մասնակիցներին, ովքեր ամեն ինչ անում են, որ այս միջոցառումները վերածվեն իսկական տոնի մեր բոլորի կողմից սիրված քաղաքի բնակիչների և մեր հարգարժան հյուրերի համար։

Հպարտ եմ, որ ծառայում եմ այս քաղաքին: Բոլոր վանաձորցիներին մեր հիասքանչ քաղաքում բարեկեցիկ և երջանիկ կյանք եմ ցանկանում:

Շնորհավորում եմ բոլորիս «Վանաձորի օրվա» կապակցությամբ,
Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր,
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ վանաձորցի:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր