Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

. Լուրեր

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի մեկը բոլորիս տոնն է: Այս գեղեցիկ օրով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան, իսկ գիտելիք ձեռք բերելու խանդավառությունը երբեք չմարի:
Ջերմորեն շնորհավորում եմ նաև բուհի շեմն առաջին անգամ ոտք դնող ուսանողներին նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն:
Շնորհավորում եմ նաև մեր սիրելի ուսուցիչներին և դասախոսներին, ում վստահված է սերունդների ազգային կրթության և հայեցի դաստիարակության հայրենանվեր դժվարին գործը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, սիրելի մանկավարժներ, ձեր շնորհակալ և պատվաբեր աշխատանքում:
Կրկին շնորհավորելով բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ` մաղթում եմ նոր ուսումնական տարում հաջողություններ և ամենայն բարիք:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր