Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Շնորհավոր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ

. Լուրեր

Սամվել ԴարբինյանՍիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ:

Մարտի 8-ը տոնացույցում ամենասպասված և հատկապես մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ անսահման երախտիքի զգացումներ առաջացնող տոներից մեկն է: Անկախ դիրքից եւ ճանաչված լինելու աստիճանից` տոնին անհամբերությամբ ենք սպասում բոլորս: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող բարին ու բնության զարթոնքը հովանի լինեն ձեզ և ձեր ընտանիքներին:

Անհիշելի ժամանակներից հայ կինը եղել և մնում է ընտանեկան ջերմության եւ ավանդույթների իրական պահապանը: Եվ թեկուզ ամեն օր չենք ասում այդ մասին, բայց հավատացեք՝` միշտ զգում և բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի առաքելությունը:

Կրկին անգամ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի և հայ կանանց միամսյակի առթիվ:

Սամվել Դարբինյան

Վանաձորի քաղաքապետ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր