Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Շնորհավոր ապրիլի 7

. Լուրեր

Սիրելի մայրեր, տիկնայք և աղջիկներ,

Ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Նորանկախ մեր երկրում ձևավորվել է հրաշալի ավանդույթ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը համարել կանանց նվիրված միամսյակ: Սակայն ապրիլի 7-ն ունի նաև յուրահատուկ խորհուրդ, քանի որ այդ օրը առանձնահատուկ մեծարանքի ենք արժանացնում մայրությանն ու մայրության հարատևող գեղեցկությանը, որպես կյանքի ու երջանկության անսպառ աղբյուր: 1995-ին այս օրը ներառվեց մեր ազգային տոնացույցի մեջ` Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ՝ որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Մեր ազգային նկարագիրը ձևավորող անկյունաքարերից մեկը եղել և միշտ կլինի հայ ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը: Հայ կինն իր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքներում եւ ընդհանրապես հասարակության կյանքում՝, դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման առաքելությամբ: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից ներս սերն ու հավատն են , որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան և սերունդների հայեցի դաստիարակությունը:

Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թող գարուններն ու ժպիտներն ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի , իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը:

Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր