Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Շնորհավարանք

. Լուրեր

Գիտելիքի օրը յուրօրինակ խորհուրդ է ստանում նոր ուսումնական տարվա մեկնարկով:

Այն յուրօրինակ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր նոր պետք է քայլեն գրի ու գրականության,լուսավոր ապրումներով ու

հետաքրքիր սպասումնեւով լի ուղիով :

Առաջին անգամ դպրոց հաճախողները կբացահայտեն գրաճանաչության ու գիտելիքների զորավոր ուժը, որն ամբողջ կյանքում կուղեկցի իրենց՝ լուսավորելով կյանքի ճանապարհը:Իսկ ովքեր ուսանող են դառնում, կանգնում են աշխարհաճանաչման և ինքնադրսևորման նոր ուղու առջև:

Այս տոնի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ՝ սիրելի աշակերտներ և ուսանողներ, ցանկանում մեծ ուժ ու եռանդ, բարձր առաջադիմություն, առողջ կենսակերպ և գիտելիքներով հարստանալու մեծ ցանկություն: Միայն գիտելիքներով զինված կարելի դիմակայել ՝ մարտահրավերներին և դառնալ անխոցելի:

Գիտության և կրթության նվիրյալներին մաղթում եմ արժանի վարձատրություն և հաջողություններ ազգային կրթության հայրենանվեր գործում:

Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր