Շնորհակալագրեր՝ Ապրիլյան պատերազմի օրերին մեր սահմաններն ամուր պահած տղաներին

Այսօր՝ ապրիլի 3-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում հավաքվել էին Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մեր սահմաններն անառիկ պահող տղաները: Նրանց նախ ողջույնի և բարեմաղթանքի խոսք ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ընկածների հիշատակը: Ապա Ապրիլյան պատերազմի օրերին հայոց բանակի կազմում իրենց ծառայությունն իրականացրած զինվերները համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի ձեռքից ստացան Մամիկոն Ասլանյանի շնորհակալագրերը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմում ցուցաբերած խիզախության, անձնվեր ծառայության և հայրենիքի պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի, մարտական բարձր պատրաստվածության համար: Փառք ու պատիվ մեր զինվորներին:

You May Also Like