Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ապրիլ ամիսը՝ մաքրության միամսյակ (լուսանկարներ)

. Լուրեր

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ապրիլ ամիսը հայտարարվել է մաքրության միամսյակ: Ապրիլի 4-ին Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները մեկ մարդու նման մաքրման աշխատանքներ են իրականացրել Սայաթ Նովայի անվան զբոսայգում: Շաբաթօրյակներին միացել են համայնքային ենթակայության բոլոր հիմնարկ ձեռնարկություններն ու Լոռու մարզպետարանը: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի՝ շաբաթօրյակներին ակտիվորեն մասնակցելու կոչին արձագանքել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարությունը: Զորամասի շուրջ 100 զինվորներ մաքրման աշխատանքներ են իրականացրել Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում, կոտրած եկեղեցու տարածքում, Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի տարածքում, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում: N զորամասի հրամանատարությունը խոստացել է առաջիկա շաբաթօրյակներին ևս մասնակցություն ցուցաբերել քաղաքի մաքրման գործում: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհակալություն է հայտնում N զորամասի հրամանատարությանը՝ Հրայր Աթոյանի գլխավորությամբ, ինչպես նաև կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակներին, քանի որ քաղաքը մաքուր պահելը յուրաքանչյուր վանաձորցու պարտականությունն է:

Էդվարդ Արզումանյան

P1430130

P1430129

P1430124

P1430116

P1430113

P1430111

P1430105

P1430089

P1430045

P1430041

P1430022

P1430013

P1430010

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր