Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում անցկացվեց տղամարդկանց և կանանց շախմատի առաջնություն

. Լուրեր

Համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, շախմատի մարզադպրոցում անց է կացվել Վանաձոր քաղաքի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնություն:
Շախմատի տղամարդկանց առաջնությանը մասնակցել է 21 շախմատիստ: Առաջին տեղ է գրավել Ալբերտ Շահինյանը, վաստակելով 5.5 միավոր, երկրորդ տեղ է գրավել Գառնիկ Ներսեսյանը`5.5 միավոր, երրորդ տեղ` Արշակ Ռամազյանը`5.5 միավոր:
Շախմատի կանանց առաջնությանը մասնակցել են 16 շախմատիստուհի: Առաջին տեղ է գրավել Նարինե Գասպարյանը, վաստակելով 6.5 միավոր, երկրորդ տեղ է գրավել Հասմիկ Ղամբարյանը`6.5 միավոր, երրորդ տեղ` Աստղիկ Հովհաննիսյանը`5 միավոր:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և նվերներով:

Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր