Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր քաղաքի շախմատի առաջնության

. Լուրեր

Հունիսի 7-ից 19-ը համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, շախմատի մարզադպրոցում անց է կացվել Վանաձոր քաղաքի շախմատի առաջնություն: Առաջնությանը մասնակցել է 146 շախմատիստ և 36 շախմատիստուհի: Մրցաշարերն անց են կացվել շվեյցարական մրցակարգով 9 խաղափուլից:

Տղաների մրցաշարում 9 հնարավորից 8,5 միավորով առաջին տեղ է գրավել Սարգիս Սարգսյանը: Երեք շախմատիստներ հավաքել են 7,5 միավոր: Ըստ գործակիցների տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. 2-րդ տեղ` Լևոն Կարապետյան, 3-րդ տեղ` Վահե Սմբատյան, 4-րդ տեղ` Լևոն Համբարձումյան:

Աղջիկների մրցաշարում 9 հնարավորից 8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Աշխեն Սոսյանը, 7 միավորով 2-րդ  տեղ է գրավել Անի Ռամազյանը, 3-րդ տեղ` 6,5 միավորով /ամենաբարձր գործակցով/ գրավել է Ելենա Ասլանյանը:

Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով:

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և շախմատի մարզադպրոցի տնօրինությանը:

IMG_20160620_142603 IMG_20160620_142142 IMG_20160620_142122 13487474_946427352149479_1289968163_n 13459506_946427418816139_255977418_n 13457673_946427382149476_343619103_n

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր