Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Համաքաղաքային շաբաթօրյակ

. Լուրեր, Հայտարարություններ

Հարգելի համաքաղաքացիներ 
Վանաձոր համայնքի ղեկավարի և ավագանու նախաձեռնությամբ 2017 թվականի ապրիլի 22-ին Վանաձորում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ:

Վանաձորի համայնքապետարանը կոչ է անում քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվներին և բոլոր վանաձորցիներին, ակտիվորեն մասնակցել քաղաքի բարեկարգման աշխատանքներին: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերած կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնող խմբերը կխրախուսվեն համայնքապետարանի կողմից:
Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի կողմից կտրամադրվեն աղբահավաք մեքենաներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար: Խնդրվում է շաբաթօրյակին մասնակից կազմակերպությունների կոլեկտիվներին, նախաձեռնող քաղաքացիական խմբերին իրենց մասնակցության մասին նախապես տեղեկացնել համայնքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին, հեռ. ՝ 0322 4 00 25 , 060 65 95 95, աղբահավաք մեքենաների քանակի պլանավորման և տրամադրման նպատակով:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր