Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցելը բոլորիս գործն է…

. Լուրեր

Վաղ առավոտից Վանաձորի քաղաքապետարանի դիմաց մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակը: Նախատեսվածի համաձայն տերևներից ու սանիտարական աղբից քաղաքի մաքրման աշխատանքներին մասնակցելու էին եկել քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կառույցների ներկայացուցիչները: Տարբեր թաղամասերում մաքրման աշխատանքներ էին կազմակերպել նաև մի քանի համատիրությունների աշխատակիցներ ու վարձու բանվորներ: Շաբաթօրյակին միացել էին նաև <Ֆորտունա> Լոռու մարզային հեռուստաընկերության աշխատակիցները: Շաբաթօրյակի մասնակիցներին բաժանվեցին բահեր, փոցխեր ու ավելներ: Մաքրվող փողոցներում աշխատում էին նաև աղբատար մեքենաները, որոնք կուտակված աղբը տեղափոխում էին համապատասխան վայր: Այս անգամ էլ, ինչպես գրեթե միշտ է լինում, շարքային վանաձորցին մեծ հաշվով չմասնակցեց համաքաղաքային շաբաթօրյակին: Պասիվություն նկատվեց նաև սպասարկման ոլորտի աշխատակիցների կողմից: Այդուհանդերձ, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմն ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկությունները՝ սպորտային ու մշակութային, կրթական ու թատերական ոլորտների ներկայացուցիչները ողջ օրն իրականացրեցին մաքրման մեռծածավալ աշխատանքներ: Մնում է հուսալ, որ վանաձորցիներից շատերը վերջապես կհասկանան, որ քաղաքը մաքուր պահելը բոլորիս պարտականությունն է:

Խոսելով շաբաթօրյակին քաղաքացիների ներգրավվածությունից՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշեց, որ ակնկալում է հոկտեմբերի 31-ին կայանալիք հաջորդ շաբաթօրյակին տեսնել ավելի շատ մասնակիցների՝ այդ թվում ոչ միայն համայնքապատկան կառույցների, այլ նաև կրթական, առողջապահական և մի շարք այլ կառույցների աշխատակիցների ու պարզապես բնակիչների, ովքեր ավելի մեծ ակտիվություն կցուցաբերեն, դե իսկ քաղաքապետարանն էլ կաջձակցի այն ամենով, ինչի կարիքը կլինի:

Հ.Գ Երկուշաբթ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը անդրադառնալով շաբաթօրյակին, շնորհակալություն է հայտնել բոլոր կառույցների աշխատակիցներին, ինչպես նաև <Ֆորտունա> Լոռու մարզային հեռուստաընկերության աշխատակազմին շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցելու համար:

Վանաձորի քաղաքապետարան

Տեսանյութը՝ <Ֆորտունա> հեռուստաընկերության

P1460890 P1460897 P1460899 P1460901 P1460903 P1460907 P1460910 P1460916 P1460917 P1460921 P1460922 P1460929 P1460932 P1460935 P1460945 P1460968

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր