- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Համաքաղաքային շաբաթօրյակ

Վանաձորում հոկտեմբերի 24-ը և 31-ը հայտարարվում են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Վանաձորի քաղաքապետարանը կոչ է անում բոլոր վանաձորցիներին ակտիվորեն մասնակցել քաղաքի մաքրման գործընթացին: Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի կողմից կտրամադրվեն աղբահավաք մեքենաներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար:
Մեքենաներից օգտվելու համար խնդրվում է զանգահարել Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին՝ 40397 հեռախոսահամարով: