- Վանաձոր - http://vanadzor.am -

Աշխատանքային շաբաթն սկսվեց շրջայցով

Posted By Vanadzor On January 8, 2013 @ 17:03 In Լուրեր | No Comments

Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան ծառայության ղեկավարներն աշխատանքային շաբաթն սկսեցին քաղաքի բոլոր թաղամասերի շրջայցով: Հաշվի առնելով Ամանորի տոնակատարությունից հետո աղբահանության ծավալների առնվազն եռակի աճը, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի ողջ անձնակազմը մեկ անգամ ևս ուսումնասիրեց աղբահանության վիճակը քաղաքի տարբեր թաղամասերում: Որոշ թաղամասերում աղբահանության մակարդակը գնահատվեց անբավարար և տեղում տրվեցին համապատսախան հանձնարարականներ:
Տեխնիկական ու բանվորական ներուժի վերաբաշխման ճանապարհով առաջիկա շաբաթում քաղաքն ամբողջովին կվերագտնի իր նախաամանորյա տեսքը: Խնդիրն այն է, որ թեև քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կատարում են կրկնակի ավելի աղբահավաք երթեր,քանի որ Ամանորից հետո աղբի ծավալներն աճել են առնվազն երկու անգամ , սակայն անպարտաճանաչ քաղաքացիները նույնպես դժվարություններ են ստեղծել ծառայությունների համար:
Քաղաքի աղբահավաք վայերում բնակիչների ոչ ճիշտ աղբաթափման հետևանքով աղբը տարածվել է աղբարկղերի շրջակայքում և տեղացած ձյան հետևանքով հայտնվել ձնակույտերի տակ: Վանաձորի քաղաքապետարանը կոչ է անում քաղաքացիներին պատշաճ կերպով օգտվել աղբի թափման համար հատկացված վայրերից և աղբարկղերից: Քաղաքապետարանը նաև նախապատրաստվում է հունվարի 9-ից 10-ը սպասվելիք տեղումներին : Համաձայն Հայպտեհիդրոմետ ծառայության տարածած տեղեկության, հանրապետության տարածքում հունվարի 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քաղաքի կոմունալ ծառայությունները , ինչպես և նախորդ շաբաթ, կապահովեն քաղաքի փողոցների անցանելությունը և ժամանակին ու անհրաժեշտ ծավալով կիրականացնեն փողոցների ձյան ծածկույթի հեռացումը և աղածածկումը:

Վանաձորի քաղաքապետարան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/shabatn-sksvets-shrjaytsov/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fshabatn-sksvets-shrjaytsov%2F&t=%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9%D5%B6+%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%A5%D6%81+%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B5%D6%81%D5%B8%D5%BE

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9%D5%B6+%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%A5%D6%81+%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B5%D6%81%D5%B8%D5%BE&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fshabatn-sksvets-shrjaytsov%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fshabatn-sksvets-shrjaytsov%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.