Աշխատանքային շաբաթն սկսվեց շրջայցով

Ձմեռ-2013Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան ծառայության ղեկավարներն աշխատանքային շաբաթն սկսեցին քաղաքի բոլոր թաղամասերի շրջայցով: Հաշվի առնելով Ամանորի տոնակատարությունից հետո աղբահանության ծավալների առնվազն եռակի աճը, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի ողջ անձնակազմը մեկ անգամ ևս ուսումնասիրեց աղբահանության վիճակը քաղաքի տարբեր թաղամասերում: Որոշ թաղամասերում աղբահանության մակարդակը գնահատվեց անբավարար և տեղում տրվեցին համապատսախան հանձնարարականներ:
Տեխնիկական ու բանվորական ներուժի վերաբաշխման ճանապարհով առաջիկա շաբաթում քաղաքն ամբողջովին կվերագտնի իր նախաամանորյա տեսքը: Խնդիրն այն է, որ թեև քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կատարում են կրկնակի ավելի աղբահավաք երթեր,քանի որ Ամանորից հետո աղբի ծավալներն աճել են առնվազն երկու անգամ , սակայն անպարտաճանաչ քաղաքացիները նույնպես դժվարություններ են ստեղծել ծառայությունների համար:
Քաղաքի աղբահավաք վայերում բնակիչների ոչ ճիշտ աղբաթափման հետևանքով աղբը տարածվել է աղբարկղերի շրջակայքում և տեղացած ձյան հետևանքով հայտնվել ձնակույտերի տակ: Վանաձորի քաղաքապետարանը կոչ է անում քաղաքացիներին պատշաճ կերպով օգտվել աղբի թափման համար հատկացված վայրերից և աղբարկղերից: Քաղաքապետարանը նաև նախապատրաստվում է հունվարի 9-ից 10-ը սպասվելիք տեղումներին : Համաձայն Հայպտեհիդրոմետ ծառայության տարածած տեղեկության, հանրապետության տարածքում հունվարի 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քաղաքի կոմունալ ծառայությունները , ինչպես և նախորդ շաբաթ, կապահովեն քաղաքի փողոցների անցանելությունը և ժամանակին ու անհրաժեշտ ծավալով կիրականացնեն փողոցների ձյան ծածկույթի հեռացումը և աղածածկումը:

Վանաձորի քաղաքապետարան

You May Also Like

Leave a Reply