- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Posted By Vanadzor On August 31, 2016 @ 15:32 In Լուրեր | No Comments

Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ ու ծնողներ,

Լավագույն մաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ այս հիասքանչ տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Այս տոնով ազդարարվում է նոր ուսումնական տարվա սկիզբը, որը հնարավորություն է ընձեռում նոր գիտելիքներով հարստանալու ու նոր նպատակներ կյանքի կոչելու համար: Ավանդաբար մեր ազգը խոր հարգանք է տածում գիտելիքի և կրթության հանդեպ: Եվ դրա շնորհիվ է, որ այս տոնը սիրված է և սպասելի: Այս օրը յուրահատուկ է հատկապես առաջին անգամ դպրոց ոտք դնող մեր փոքրիկների համար: Սիրելի՛ փոքրիկներ, բարի գալուստ ձեր կյանքի նոր փուլ, որտեղ, համոզված եմ, իրենց հոգատար ու բանիմաց վերաբերմունքով մեր կողմից սիրված և հարգված մանկավարժները ձեզ կփոխանցեն իրենց գիտելիքներն ու փորձը:

Գիտելիքն անգնահատելի արժեք է: Վստահ եմ, որ գիտելիքներով հարստացած սերունդն է մեր երկրի ապագան, մեր վաղվա օրը: Յուրաքանչյուր պետության և հասարակության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակության անդամները կրթված են: Այսօր մեր մանկավարժների հայրենանվեր աշխատանքի շնորհիվ դպրոցը դարձել է այն դարբնոցը, որի շնորհիվ կրթվում և հետագայում մասնագիտանում են մեր երեխաները:  Կրթված անհատը երկրի հարստությունն է, մեր պետականության պահապան ու ազգային արժանապատվության կրողը:

Կրկին շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ` մանկավարժներին մաղթում եմ հաջողություններ կրթության հայրենանվեր գործում, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, իսկ աշակերտներին և ուսանողներին՝ նոր գիտելիքներով հարուստ ուսումնական տարի:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/septemberi1/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fseptemberi1%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%AB+%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80+%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC+%D4%B4%D5%A1%D6%80%D5%A2%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8+%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%AB+%D6%87+%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%85%D6%80%D5%BE%D5%A1+%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%AB+%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80+%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC+%D4%B4%D5%A1%D6%80%D5%A2%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8+%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%AB+%D6%87+%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%85%D6%80%D5%BE%D5%A1+%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fseptemberi1%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fseptemberi1%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.