- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Սենիկ Սերոբյանը՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Մայիսի  1-ին  Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց խուլ ու համրերի ըմբշամարտի աշխարհի  առաջնությունը:

Մայիսի 2-ին մրցագորգ դուրս եկած 50 կգ քաշային վանաձորցի Սենիկ Սերոբյանը  հունահռոմեական ոճում  բացարձակ հաղթանակ է տարել թուրք ըմբիշ Սահլամ Սայֆուլահի և ռուս Ալեքսանդր Գրյումովի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում մեր մարզիկը 13:4 հաշվով հաղթել է իրանցի մարզիկ Մոտջաբա Ասաբիդիջվանդին՝ նվաճելով ոսկե մեդալ:

Վանաձորի համայնքապետարանի ողջ անձնակազմը շնորհավորում է Սենիկ Սերոբյանին փայլուն ձեռքբերման համար և մաղթում նորանոր հաղթանակներ: