- Վանաձոր - http://vanadzor.am -

Սամվել Դարբինյան. Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը

Posted By Vanadzor On April 7, 2014 @ 14:29 In Լուրեր | No Comments

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Ավանդական հայկական օջախում հայ մայրերի դերն անգնահատելի է: Իրենց զավակների դաստիարակության գործում նրանց անուրանալի ու անգնահատելի ավանդն ու վաստակն է մեր ազգի հարատևության գլխավոր երաշխիքը: Մայրությունն իր մեջ ներառում է սեր ու աստվածային գեղեցկություն, արարչագործություն ու հավերժությունը, բարություն ու ներողամտություն: Հայ կին, հայ մայր տեսակն իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախների շենացման մարմնացումն է` առհավետ: Տարվա յուրաքանչյուր օրվա մեր առաքելությունն է ջերմությամբ, սիրով ու հոգատարությամբ մեր սիրելի մայրերի և գեղեցիկ կանանց ու աղջիկների կյանքը դարձնենք ավելի պայծառ ու երջանիկ:

Մեր սիրելի մայրերին և կանանց մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի և մայրական մեծ երջանկություն: Թող ձեր ժպիտներն անսպառ լինեն: Թող այս յուրահատուկ օրը պարգևի Ձեզ շատ ժպիտներ և անմոռանալի պահեր: Ձեր գոյությամբ արժեվորվում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Այս տոնը մեր մայրերին, քույրերին եւ կանանց մեծարելու, նաեւ գնահատանքի խոսքեր հղելու եւս մի հաճելի առիթ է:

Եվս մեկ անգամ շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ` ցանկանում եմ, որ դուք վայելեք ընտանեկան ջերմության ողջ բերկրանքը, լինեք հավերժ հմայիչ ու երիտասարդ, ունենաք արժանավոր եւ հպարտություն ներշնչող զավակներ:

Սամվել Դարբինյան

Վանաձորի քաղաքապետ


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/samvel-darbinyan-snorhavor-mayrut%ca%bbyan-ev-gegec%ca%bbkut%ca%bbyan-ton%c9%99/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fsamvel-darbinyan-snorhavor-mayrut%25ca%25bbyan-ev-gegec%25ca%25bbkut%25ca%25bbyan-ton%25c9%2599%2F&t=%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC+%D4%B4%D5%A1%D6%80%D5%A2%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.+%D5%87%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80+%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%87+%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A8+

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC+%D4%B4%D5%A1%D6%80%D5%A2%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.+%D5%87%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80+%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%87+%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A8+&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fsamvel-darbinyan-snorhavor-mayrut%25ca%25bbyan-ev-gegec%25ca%25bbkut%25ca%25bbyan-ton%25c9%2599%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fsamvel-darbinyan-snorhavor-mayrut%25ca%25bbyan-ev-gegec%25ca%25bbkut%25ca%25bbyan-ton%25c9%2599%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.