Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Սամվել Դարբինյան. Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը

. Լուրեր

mayorՍիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Ավանդական հայկական օջախում հայ մայրերի դերն անգնահատելի է: Իրենց զավակների դաստիարակության գործում նրանց անուրանալի ու անգնահատելի ավանդն ու վաստակն է մեր ազգի հարատևության գլխավոր երաշխիքը: Մայրությունն իր մեջ ներառում է սեր ու աստվածային գեղեցկություն, արարչագործություն ու հավերժությունը, բարություն ու ներողամտություն: Հայ կին, հայ մայր տեսակն իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախների շենացման մարմնացումն է` առհավետ: Տարվա յուրաքանչյուր օրվա մեր առաքելությունն է ջերմությամբ, սիրով ու հոգատարությամբ մեր սիրելի մայրերի և գեղեցիկ կանանց ու աղջիկների կյանքը դարձնենք ավելի պայծառ ու երջանիկ:

Մեր սիրելի մայրերին և կանանց մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի և մայրական մեծ երջանկություն: Թող ձեր ժպիտներն անսպառ լինեն: Թող այս յուրահատուկ օրը պարգևի Ձեզ շատ ժպիտներ և անմոռանալի պահեր: Ձեր գոյությամբ արժեվորվում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Այս տոնը մեր մայրերին, քույրերին եւ կանանց մեծարելու, նաեւ գնահատանքի խոսքեր հղելու եւս մի հաճելի առիթ է:

Եվս մեկ անգամ շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ` ցանկանում եմ, որ դուք վայելեք ընտանեկան ջերմության ողջ բերկրանքը, լինեք հավերժ հմայիչ ու երիտասարդ, ունենաք արժանավոր եւ հպարտություն ներշնչող զավակներ:

Սամվել Դարբինյան

Վանաձորի քաղաքապետ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր