Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Սամվել Դարբինյան. Շնորհավորում եմ արվեստի աշխարհին Թատրոնի միջազգային օրվա կապակացությամբ

. Լուրեր

Մարտի 27-ին աշխարհի մշակութային հանրությունը նշում է Թատրոնի միջազգային օրը: Հայ թատրոնի պատմությունը հազարամյակների խորքից է սկիզբ առնում: Ավանդաբար հայկական թատրոնը ներկայացրել է ինչպես համաշխարհային գլուխգործոցներ, այնպես էլ ազգային հենքով բազմաթիվ ստեղծագործություններ: Որպես հանդիսատես, այն կարծիքին եմ, որ թատերական արվեստն ամենաանկեղծ երկխոսությունն է հանդիսատեսի հետ, և իր արդիականությունը երբեք չի կորցնի:

Այսօր էլ բավականին մեծ եռանդով ու պատասխանատվությամբ շարունակվում են պահպանվել հայ թատրոնի ավանդույթները:

Վանաձորը, որպես մշակութային քաղաք և հավատարիմ իր ավանադույթներին, ունի հարուստ թատերական պատմություն: Այդ ավանդույթների պահպանման գործում իր ներդրումն ունի նաև Վանաձորի քաղաքապետարանը: Այսօր Վանաձորում քաղաքապետարանի ենթակայության տակ գործում են Տիկնիկային և Բոհեմ կամերային թատրոնները: Ստեղծման օրվանից մեր թատրոնները մասնակցել են մի շարք թատերական փառատոների, հանդիսատեսների դատին են ներկայացվել բազմաթիվ ստեղծագործություններ, ելույթներ են ունեցել ոչ միայն Վանաձորում և Լոռու մարզի համայնքներում, այլև հանրապետության այլ քաղաքներում և արտերկրում, և ամենուր բարձր են պահել մեր քաղաքի և պետության պատիվը:

Շնորհավորում եմ Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնին, Բոհեմ կամերային թատրոնին, Տիկնիկային թատրոնին և ընդհանրապես մեր հանրապետության թատրոններին, նրանց ստեղծագործական կոլեկտիվներին, թատերական գործիչներին մասնագիտական տոնի` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում լեփ-լեցուն դահլիճներ, բուռն ծափահարություններ և ամենակարևորը՝ հանդիսատեսի սեր ու հարգանք:

Հավատարիմ լինենք թատրոնի փիլիսոփայությանը, հաճախ այցելենք այդ հրաշալի եվ գեղեցիկ աշխարհը:

Վանաձորի քաղաքապետ` Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր