Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Սամվել Դարբինյան. Ղարաքիլիսայի հերոսամարտը մեր քաղաքի…

. Լուրեր

Սամվել Դարբինյան. Ղարաքիլիսայի հերոսամարտը մեր քաղաքի ու նրա բնակիչների պատմական հպարտությունն է

Սիրելի վանաձորցիներ,

28Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի բովում՝ Ղարաքիլիսայի, Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում: Անգնահատելի է Ղարքիլիսայի ճակատամարտում հերոսացած զինվորների և աշխարհազորայինների դերը բազմադարյա ընդմիջումից հետո Հայոց պետականության վերակագնման գործում:

Այսօրվա վանաձորցիներից շատերի պապերն են կամավորական ջոկատների կազմում մասնակցել հերոսամարտին և մենք գլուխ են խոնահում մեր նախնիների հիշատակին, ովքեր չորս օր ու գիշեր անհավասար մարտեր մղեցին թուրքական հրոսակների դեմ:

Ղարաքիլիսայի հերոսամարտը մեր քաղաքի ու նրա բնակիչների պատմական հպարտությունն է, քանի որ հայ զինվորն ու շինականը հավատաց իր բազկին ու հավաքական ուժին: Այդ հավատն էր, որ Ղարաքիլիսայի, Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերով 1915 թվականի Եղեռնից հետո կարողացավ իր մեջ ուժ գտնել և կրկին ստեղծել իր անկախ պետականությունը: Այդ հերոսամարտերի ժառանգներն էին , որ պիտի հետո ազատագրեին Շուշին , մայիսյան հաղթանակների պատմության մեջ գրելով նոր հերոսական էջ:

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Վանաձորցիների բազում սերուդների համար Ղարաքիլիսայի հերոսամարտի մասնակիցների սխրանքը կմնա ազգին ու հայրենի հողին անմնացորդ նվիրումի ուսանելի օրինակ:

Լինենք միաբան և մեր աշխատանքով ու պետական մտածողությամբ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած մեր նախնիներին սխրանքին:

Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր