- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Սամբոյի առաջնություն՝ նվիրված հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

“Գագիկ Ղազարյան” մարզակումբում օրերս ավարտվեց Վանաձորի սամբոյի պատանիների առաջնությունը, որն այս տարի նվիրված էր Հայոց մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Առաջնությանը մասնակցեց 70 մարզիկ 10 քաշային կարգերում: Մրցումներն ընթացան կրտսեր տարիքի պատանիների միջև: Մասնակություն ունեցան ոչ միայն Վանաձորի տարբեր թիմեր, այլև Գուգարք համայնքի դեռահասների թիմը: Հաղթողներին պարգևներ հանձեց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը: Մրցումները լավագույնս կազմակերպելու համար շնորհակալագրի արժանացան նաև «Գագիկ Ղազարյան» մարզակումբի աշխատակիցները:

Էդվարդ Արզումանյան
Վանաձորի քաղաքապետարան