- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ընդունել է սամբոյի Եվրոպայի չեմպիոնին

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր աշխատասենյակում ընդունել  է Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանին, ով Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը փայլուն հանդես գալով 52 կգ քաշային կարգում, նվաճեց  սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Քաղաքապետը շնորհավորել է չեմպիոնին, շնորհակալություն հայտնեց Վանաձորի պատիվը բարձր պահելու և Հայաստանի դրոշը ծածանելու համար: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Տիգրան Կիրակոսյանի առաջիկա պլաններից:

[1]