- Վանաձոր - http://vanadzor.am -

Սա է իրականությունը……

Posted By Vanadzor On May 9, 2015 @ 09:25 In Լուրեր | No Comments

Ի պատասխան սոցիալական ցանցերում և վանաձորցիների շրջանում տարածված խոսակցությունների, թե «Սայաթ Նովայի» անվան զբոսայգում տեղի են ունենում ապօրինի ծառահատումներ, Վանաձորի քաղաքապետարանը ներկայացնում է այգու այն ծառերի լուսանկարները, որոնց մի մասը հատվել է, մի մասն էլ հատվելու է առաջիկայում:

Նշենք, որ հատման և էտման թույլտվություն տրվել է «Սայաթ Նովայի» անվան այգու ծառերի գարնանային սանիտարական էտման համար ստեղծված հանձնաժողովի հիման վրա՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի 02 Ապրիլ 2015թ-ի N 110-Ա որոշման հիման վրա:Հանձնաժողովի կազմում են քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը, «Նեցուկ» «ՀԶՀ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը, ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու մարզային բաժնի ավագ պետական տեսուչ Արմեն Հարությունյանը: Հանձնաժողովի ղեկավարն է փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը: Հատման եզրակացությունը տրվել է ելնելով ծառերի չորացած և հիվանդ լինելուց, որոնք վտանգ էին ներկայացնում ինչպես տարածքում զբոսնող քաղաքացիների, այնպես էլ մյուս բուսատեսակների համար:

Վանաձորի քաղաքապետարանը որոշ մարդկանց կոչ է անում ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ ծանոթանալ իրավիճակին, ուսումնասիրել մասնագետների կողմից տրված եզրակացությունները, հետո նոր միայն տարբեր հարթակներում ելույթներ ունենալ՝ մեղադրանքներ շռայլելով:Թեպետ վստահ ենք, որ հայտարարություններ անողներից շատերը լավ էլ տեղյակ են ինչպես իրավիճակից, այնպես էլ ծառերի վտանգավորության աստիճանից:

Վանաձորի քաղաքապետարան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/sa-e-irakanutyun/

URLs in this post:

[1] Facebook24: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fsa-e-irakanutyun%2F&t=%D5%8D%D5%A1+%D5%A7+%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%E2%80%A6%E2%80%A6

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8D%D5%A1+%D5%A7+%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%E2%80%A6%E2%80%A6&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fsa-e-irakanutyun%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fsa-e-irakanutyun%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.