Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի համայնքապետը ներկա է եղել «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման սրահի բացմանը

. Լուրեր

Նոյեմբերի 5-ին Վանաձորի Տիգրան Մեծի 26 հասցեում տեղի ունեցավ «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման սրահի բացումը։ Ընկերության նպատակն է այս կերպ հասանելի դարձնել ծառայությունները բոլոր բնակիչներին և հնարավորություն ընձեռել՝ օգտվելու բարձրորակ ինտերնետ ծառայություններից:

Բացմանը հրավիրված էր նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։ Համայնքապետն իր շնորհավորանքի խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ ՙՌոստելեկոմ՚-ը վանաձորցիներին կներկայանա սպասարկման նոր որակով, ընկերության ներկայացվածությունը Լոռու մարզկենտրոնում կապահովի նոր աշխատատեղեր։

Ինչպես նշեց ընկերության գլխավոր տնօրենը, Վանաձորն ընկերության համար հեռանկարային քաղաք է, և ամեն ինչ անելու են վանաձորցիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար։

14915410_1116523988402832_159620740067922807_n 14980605_1116523981736166_4033645981485544679_n

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր