Վանաձոր համայնքի ղեկավարն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը ապրիլի 25-ին հերթական անգամ հյուրընկալել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգեն շրջանի պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր նոր շունչ հաղորդել գործընկերների հետ հարաբերություններին և քննարկել ընթացիկ ծրագրերը: Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը, ինչպես նաև համագործակցության ներկայացուցիչ Անժելա Սաղաթելյանը և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության (ISSD ՀԿ) ներկայացուցիչները:
Վերջին 2 տարիներին Ռեգեն երկրամասի հետ համագործակցության ուղղություններից է աղբահանության ոլորտի բարելավման խթանումը: Արդյունավետ զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության ուղղությունները, ներկայացվեց արված աշխատանքը: Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը ներկայացրեց նաև քաղաքի ներուժը, զարգացման տեսլականը և ուղղությունները: Երկրամասային շրջանի զարգացման գրասենյակի տնօրեն Հերբերտ Ունաշը, ով համակարգում և ղեկավարում է նաև Ռեգեն-Վանաձոր և Ռեգեն-Տավուշ համագործակցությունները, առանձնացրեց 2 նոր ծրագրեր, որոնք վերաբերում են էներգախնայողությանը, այլընտրանքային բնական էներգիաների օգտագործմանը և զբոսաշրջության զարգացմանը: Դրանք, Հ. Ունաշի խոսքով, կլինեն համագործակցության հետագա ուղղությունները:

You May Also Like