Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՌԱՄԱ ընտանիքը

. Լուրեր

ՌԱՄԱ ընտանիքը

(հոդվածների շարք «Ռեսուրսներիարդյունավետությունևմաքուրարտադրություն» ծրագրի վերաբերյալ)

Մեր երկիրը փոքր տարածք ունեցող պետություն է, որը չունի նաև մեծ բնական ռեսուրսներ, հետևաբար Հայաստանը շեշտը դնում է ազգի մտավոր կարողությունների զարգացման վրա՝ համարելով դա երկրի ռազմավարական ռեսուրսը և կայուն զարգացման երաշխիքը:[1]

Ինչ՞է ՌԱՄԱ-ն և որքնով՞ է այն առնչվում ՀՀառկա ազգային ռազմավարական փաստաթղթերի, ծրագրերի և նպատակների հետ:

Ինչու՞էանհրաժեշտՌԱՄԱծրագրիներդրումըևզարգացումը:

Ի՞նչ աշխատանքներ են կատարված մինչև այժմ և ի՞նչ է նախատեսվում իրականացնել:

Այս և այլ հարցերի պատասխանները կդիտարկվեն այս հոդվածում, միաժամանակ կներկայցվեն որոշ ընդհանուր տեղեկություններ մի յուրահատուկ ծրագրի մասին, որը մեկնարկել է շուրջ երկու տարի առաջ և կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման վրա:

«Ռեսուրսներիարդյունավետությունևմաքուրարտադրություն» (ՌԱՄԱ) ծրագիրը միտված է բարելավելՓՄՁ-ներիբնապահպանականգործունեությունըևռեսուրսներիարդյունավետությունը՝դրանովիսկնպաստելովկայունարդյունաբերականզարգացմանը,զբաղվածությանուեկամուտներիմակարդակիբարձրացմանը:

Ինչպես, դեռ մեր թվարկությունից առաջ, ասել է հունականդասականփիլիսոփայությանխոշորագույններկայացուցիչներիցմեկը, Արիստոտելը. «Մարդիկհարուստենդառնումոչմիայնիրենցունեցվածքնավելացնելու, այլևծախսերիկրճատմանճանապարհով»:

ՌԱՄԱծրագրիհիմնական խնդիրներն են հումքի/ելանյութերի, էներգիայի ու ջրիարդյունավետ օգտագործումը, դրանց աղբյուրների ճիշտ ընտրությունը, ինչպես նաև թափոնների կրճատումը և վնասազերծումը, կեղտաջրերի նվազեցումը և վերամշակումը, օդային ավազան արտանետումների կրճատումը և վերահսկողությունը:

Ծրագրի հիմնական թիրախը բնականաբար, արդյունաբերությունն է, որը, ինչպես հայտնի է՝ Հայաստանի տնտեսության հիմքն է:[2]Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ կառավարությունը առաջնորդվում է երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով և այն ընդունել է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը և նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն:

ՌԱՄԱծրագիրը ցուցադրական է, Հայաստանում իրականացվում է «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green) ծրագրի շրջանակներում:[3]

[1]http://www.panarmenian.net/arm/news/53637/

[2]http://www.mineconomy.am/arm/35/gortsaruyt.html

[3] EaP GREEN ծրագիրըֆինանսավորվումէԵվրոպականմիությանկողմից:

Ծրագիրը ֆինանսավորող ՄԱԱԶԿ մանդատը հիմնականում ուղղված է զարգացողերկրներումարդյունաբերականզարգացմանխթանմանը: Այս միջազգային կազմակերպությունը մասնագիտացվածևարդյունավետծառայությունների տրամադրման միջոցով նպաստում է բազմաթիվ փոխկապակցածխնդիրներիհաղթահարմանը, մասնավորապես՝ արտադրականգործունեությանմիջոցովաղքատությանկրճատումը, առևտրիոլորտումազգայինկարողություններիհզորացմանմիջոցովզարգացողերկրներինհամաշխարհայինշուկաինտեգրումը, արդյունաբերությանոլորտումշրջակամիջավայրիկայունությանխթանումըևմաքուրէներգիայիաղբյուրներիհասանելիությանբարելավումը: 

ԿՏԲԿ-ն անկախ, ոչքաղաքական, ոչառևտրայինկազմակերպությունէ որը, օժանդակումէԿովկասիերկրներումբնապահպանականխնդիրներիլուծմանըևաջակցումքաղաքացիականհասարակությանկառուցմանը, որոշումներիկայացմանգործընթացումհանրայինմասնակցության, տեղեկատվությանազատշրջանառության, ինչպեսնաև հասարակական կազմակերպությունների, կառավարականկառույցների, տեղականհամայնքներիևայլշահառուներիմիջևհամագործակցությանխթանմանմիջոցով։

 

ՌԱՄԱ ծրագրի նպատակն է բարելավել ռեսուրսների արդյունավետությունը և բնապահպանական գործունեությունը մասնավորապես գյուղատնտեսական, սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում։ Միաժամանակ օգնել ՓՄՁ-ներում ապահովել բիզնես օգուտներ (ծախսերի նվազեցում, արտադրողականության բարձրացում,  արտադրանքի որակի բարելավում), նվազեցված բնապահպանական ազդեցություններ (ավելի քիչ թափոններ, արտանետումներ և աղտոտում) և բնականաբար, բարելավված մասնագիտական և հանրային առողջություն ու անվտանգություն:

Ծրագրիհիմնականգործողություններնեն՝
·         ՌԱՄԱմարդկայինևինստիտուցիոնալկարողություններիզարգացում:

·         ՌԱՄԱիրականացում, տարածումևփորձարկում: ՀայաստանիՓՄՁներիկողմիցՌԱՄԱհասկացությունների, մեթոդներիևգործիքներիներդնում:

·         ՌԱՄԱտեխնիկականաջակցություն: ՄատչելիևանհրաժեշտՌԱՄԱփորձիևգործիքներիհասանելիությանապահովում:

 

«Ռեսուրսներիարդյունավետությունևմաքուրարտադրություն»ցուցադրականծրագիրըհանդիսանումէԱրևելյանգործընկերությաներկրներումիրականացվող (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, ՄոլդովաևՈւկրաինա) «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green) ծրագրիերեքբաղադրիչներիցմեկը, որիգլխավորնպատակնէբարելավելթիրախայինարդյունաբերականոլորտներիՓՄՁ-ներիբնապահպանականգործունեությունըևռեսուրսներիարդյունավետությունը, ՌԱՄԱտերմինաբանության, հասկացությունների, մեթոդների, գործիքներիևքաղաքականություններիներդրմանմիջոցով` դրանովիսկնպաստելովկայունարդյունաբերականզարգացմանըևզբաղվածությանուեկամուտներիմակարդակիբարձրացմանը` մասնավորապեսգյուղատնտեսական/սննդի, քիմիականևշինարարականնյութերիարտադրությանոլորտներում:

Հայաստանում ծրագիրը համակարգում են՝ ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականություն մշակող և իրականացնող, գործադիր իշխանության հանրապետական մարմինը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող գործադիր իշխանության հանրապետական մարմինը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ՌԱՄԱ թիրախայինխմբերն են, պետականկառավարմանմարմինները` բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների,գյուղատնտեսության, տարածքայինկառավարման, արտակարգիրավիճակների, էկոնոմիկայիևֆինանսներինախարարությունները, տեղականիշխանությունները, տեղականինքնակառավարմանմարմինները, ծրագրիիրականացմանհամայնքներիբնակչությունը, շահագրգիռոլորտներիհամայնքայինևազգայինկազմակերպությունները (ՓՄՁ-ներ, անհատ ձեռներեցներ, այլբիզնեսմիավորումներ,ֆերմերայինտնտեսություններ ևայլն):

Ինչու՞ՌԱՄԱ ընտանիք, որովհետև այսօր, վերոնշված անձանց գլխավորությամբ, ձևավորվել է տարբեր բնագավառներ ներկայացնող, փորձառու, հմուտ և բացառիկ արհեստավարժ,ազգային մասնագետների, համախոհների մի բանակ՝ «ընտանիք», ովքեր մտահոգված լինելով երկրի ապագայով համախմբվել են ՌԱՄԱ գաղափարի շուրջ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի տնտեսական, սոցիալական և բնապահպանական առողջացմանը, զարգացմանը ևբարգավաճմանը: Նրանց մեջ են շահառու նախարարությունների պատասխանատու աշխատակիցներ, բնապահպաններ, էներգետիկներ, շինարարներ, գիտության դոկտորներ (պրոֆեսորներ), քաղաքապետեր և համայնքապետեր, բնագետներ և տնտեսագետներ:

Այս մարդիկ պարբերաբար հավաքվում և քննարկում են ՌԱՄԱ առկա խնդիրները և հնարավոր զարգացումները, հաջողությունները և մարտահրավերները:

 

Ուրախությամբ պետք է փաստել, որ արդեն մշակվել է ուսուցողական ու առաջնորդող գիրքը՝ ՌԱՄԱ ուղեցույցը (այբենարանը), որտեղ լակոնիկ, մատչելի և հետաքրքրաշարժ ձևով տրված են ՌԱՄԱ կիրառման շրջանակները, նպատակները, պարզաբանված և սահամումնված են բոլոր կիրառվող հասկացությունները և տերմինները: Արդյունավետ և մաքուր բիզնեսի ուղեցույցի նպատակն է տեղայնացնել և օժանդակել ՌԱՄԱ մեթոդների, փորձի և գործիքների ներդրմանը Հայաստանում։

Ի՞նչբիզնես և բնապահպանականօգուտներկարելիէակնկալելՌԱՄԱներդրմանարդյունքում։

Ի՞նչգործիքներևմեթոդներէկիրառումՌԱՄԱն։

Այս և շատ այլ հարցերին պատասխան է տալիս Ուղեցույցի առաջին հրատարակությունը, որը ներառում է նաև 2014թ. ՌԱՄԱ փորձագետների ազգային թիմի կողմից իրականացված ՌԱՄԱ գնահատումների արդյունքում մշակված մի շարք բիզնես օրինակներ և հաջողված պատմություններ[1]:

[1]ՌԱՄԱվերաբերյալհոդվածներիշարքումՈւղեցույցիննախատեսվածէնվիրելառանձինհոդված, որտեղմանրամասնկներկայացվինրայուրահատկությունները:

 

Անհրաժեշտ է տեղայնացնել և զարգացնել ՀՀ-ում ՌԱՄԱ մտածելակերպը, սկըզբունքները, տերմինաբանությունը, ուղեցույցով առաջարկվող ձևաչափերը: Այդ նպատակով շահագրգիռ նախարարությունների, պետական, մասնավոր և հասարակականկազմակերպությունների մասնակցությամբ 2015-2016թթ. ընթացքում հաջողությամբ իրականացվել են հինգֆորումներ/համաժողովներ՝ Արարատում (30 հոկտեմբեր 2015թ.), Երևանում (22 դեկտեմբեր 2015թ. և 04 ապրիլի 2016թ.),Հրազդանում (19 մայիսի 2016թ.) և Վանաձորում (29 հուլիսի 2016թ.)։Օգոստոս ամիսներին նախատեսված է ևս մեկ  ֆորումի անցկացումԵրևանում:ՌԱՄԱվերաբերյալ հոդվածների շարքում ֆորումներին նախատեսվում էնվիրել առանձին հոդված, որտեղ մանրամասն կներկայացվի համաժողովների ժամանակ քննարկված խնդիրները և տրված առաջարկությունները:

Միաժամանակ, շատ կարևոր է Հայաստանում տեղայնացնելռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության կենսակերպը, արմատավորել այնորպես սովորույթ և առօրեական դարձնել:Աջակցելով այդ նպատակին, մեկ այլ կարևորագույն գործողություն է իրականացվում հանրապետության տարբեր մարզերում, այն է«Կանաչ ՌԱՄԱ ակումբների» ստեղծումը: Այս բաղադրիչի նպատակն է իրականացնել արտադրական նպատակներով տարբեր տեսակի նյութական և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության հնարավորինս լայնածավալ գնահատում` ռեսուրսների օգտագուծման արդյունավետությունը բարձրացնելու և ավելի մաքուր արտադրության գաղափարախոսությունը տեղերում ներդնելու համար:

 

 

«Կանաչ ՌԱՄԱ ակումբների» աշխատանքը նպատակաուղղված է, հիմնականում ՓՄՁ-ների համար զարգացնելու և փորձարկելու վստահելի աջակցության մոդել, որը պետք է լինի ընդլայնելի և վերարտադրվող: Երկու «Կանաչ ՌԱՄԱ ակումբներ» շատ արդյունավետ կերպով իրականացվել են Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում 2015թ: Ներկայումս , 2016թ. ևս երկու «Կանաչ ՌԱՄԱ ակումբներ» իրականացվում են Կոտայքի մարզի Հրազդան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:

 

Բնականաբար յուրաքանչյուր գործարար, սեփականատեր և արտադրության ղեկավար լավագույնս պատկերացնում է իր բիզնեսի, իր ոլորտի հիմնախնդիրները և փորձում է հաղթահարել առկա մարտահրավերները։ ՌԱՄԱ-ն կոչված է օգտակար լինելու նման իրավիճակներում։ Ցանկացած գործարար երբեք չի հրաժարվի իմաստուն և արհեստավարժ փորձագետի խորհրդից, հատկապես ՌԱՄԱ-ի նման՝ աշխարհի զարգացած երկրներում փորձարկված խորհրդատուից։

ՌԱՄԱ մեթոդի կիրառմամբ, 2015թ. գյուղատնտեսության, սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում կատարվել են հայաստանյան տասը պիլոտային ձեռնարկության գործունեության արդյունավետության բարձրացման խորհրդատվություն,տրամադրել են համապատասխանառաջարկություններ[1]: Ձեռնարկությունների ցանկը, գտնվելու վայրը և արտադրության ոլորտը ներկայացվում են ստորև.

[1]http://recp.am/wp-content/uploads/2014/06/RECP-Business-Cases-armenian.pdf

 

  • «ԱշտարակՁու»ՍՊԸ / Արագածոտնիմարզ, գ. Աղձք,(հավկիթի արտադրություն)
  • «ԱրամեևՍոֆի» ՍՊԸ / Արարատիմարզ, գ. Լուսագյուղ,(կաթնամթերքի, պանրի արտադրություն)
  • «Արարատսննդիկոմբինատ» ՍՊԸ/ Երևան,(հյութերի արտադրություն)
  • «Մարիլա» ՍՊԸ / Սյունիքիմարզ, ք. Կապան,(կաթնամթերքի ու մսամթերքի արտադրություն)
  • «Յունիֆիշ» ՍՊԸ / Արարատիմարզ, գ. ՍայաթՆովա,(ձկնամթերքի, մանրաձկան, ձկնկիթի արտադրություն)
  • «Լուկաշինիգյուղատնտեսականասոցիացիա» ՍԿ / Արմավիրիմարզ, գ. Լուկաշին,(չրերիարտադրություն)
  • «Երվանդաշատիգյուղատնտեսականասոցիացիա» ՍԿ / Արմավիրիմարզ, գ. Երվանդաշատ,(չրերիարտադրություն)
  • ՀԱՏՄՍՊԸ / Շիրակիմարզ, գ. Մայիսյան,(կահույքիարտադրություն)
  • «Կաշի» ԲԲԸ / Երևան,(կաշվի արտադրություն)
  • «Մ&Մավր» ԲԲԸ / Արարատիմարզ, ք. Արտաշատ(շինանյութերի արտադրություն):

Ներկայումս նշված ձեռնարկություններից հինգում իրականացվում է ՌԱՄԱ մանրամասնեցված աուդիտներ, որոնք բացի մատնանշելուց ոչարտադրական թափոնների կրճատման և վերաօգտագորշման մեթոդները, էներգիայի ջրի արդյունավետ օգտագործման տարբերաները, ՓՄՁ-ներին կտրամադրեն նաև ֆինանսական և տնտեսական վերլուծություններ, ներառելով առաջարկվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ներդրման չափը և  տնտեսագիտական այլ ցուցանիշներ՝ զուտ բերված արժեքը, ներքին շահութավերությն նորմը, հետգնման ժամկետը և այլն։ Այս, ՌԱՄԱ «ներդրման մակրդակի աուդիտները» (Investment Grade Audit) հետագայում կարող են վերափոխվել ՌԱՄԱ բիզնես ծրագրեր և ներգրավվեն կանաչ վարկավորման ծրագրերի մեջ։

Արտադրության թիրախային ոլորտների հայաստանյան ձեռնարկություններում նմանատիպ բնապահպանական և արտադրական իրավիճակի ուսումնասիրություններ, վերլուծություններ և գնահատումներ իրականացվել են նաև2016թ. ընթացքում (երկրորդ փուլով որակավորված փորձագետների կողմից)։ Ձեռնարկությունների ցանկը՝ անվանումները, գտնվելու վայրը և արտադրության ոլորտը ներկայացվում են ստորև.

 

  • «Թերմո Քափս» ՍՊԸ / Երևան, (Մետաղապլաստե և պոլիլամինատային արտադրություն)
  • «ԷԼԲԱՏ» ՓԲԸ / Երևան, (էլեկտրական մարտկոցների արտադրություն)
  • «Երևանի հեռահաղորդակցման հետազոտությունների ինստիտուտ» ՓԲԸ / Երևան, (մոդեմ-վերահսկիչների, ջերմային սենսորների արտադրություն)
  • «Արտաշես»ՍՊԸ / Կոտայքի մարզ, ք.Աբովյան, (ջեմերի, պահածոների, հյութերի արտադրություն)
  • «ԱՐԳԵԼ» ՓԲԸ / Կոտայքի մարզ, գ.Արգել, (բազալտե մանրաթելի արտադրություն)
  • «Սամ_Հար» ՍՊԸ / Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (ջեմերի, պահածոների, հյութերի արտադրություն)
  • «Համլետ Հովսեփյան» ԱՁ / Արագածոտնի մարզ, ք. Ապարան (պահածոյացված մսի արտադրություն)
  • «Ավա-Շուզ» ՍՊԸ / Երևան, (կոշիկների դիզայն և արտադրություն)
  • «Սեդրակ-Տիգրան» ՍՊԸ / Լոռու մարզ,գ. Տաշիր, (պանրի արտադրություն)
  • «Վադա Բեկ» ՍՊԸ / Կոտայքի մարզ, գ.Բջնի (շշալցված հանքային ջրի և լիմոնադի արտա)
  • «Ռոզ Ֆուդ» ՍՊԸ / Լոռու մարզ, ք. Վանաձոր, (ջեմերի, պահածոների, հյութերի արտադրություն)
  • «Անաշարտ» ՍՊԸ / Լոռու մարզ, ք. Վանաձոր, (սուրճի արտադրություն)

Մեկ այլ տիպի ՌԱՄԱ հետազոտություն, որը կոչվում է ՌԱՄԱ արագ գնահատում (կամ նախնական ՌԱՄԱ աուդիտ) իրականացվել է նաև «Կանաչ ՌԱՄԱ ակումբներ» -ում ընդգրկված ՓՄՁ-ներում: Այս տիպի ՌԱՄԱ աուդիտների նպատակն է տեղում(մեկ-երկու ժամվա ընթացքում), տալ գործնական առաջարկություններ և պարզաբանել դրանց բիզնես և բնապահպանական օգուտները։ ՌԱՄԱ փորձառու փորձագետների խումբը շրջելով արտադրական տարածքներում, ծանոթանալով արտադրական բոլոր գարծընթացներին, տեղում խորհրդատվություն է մատուցում արտադրության սեփականատերերին, կազմակերպիչներին և իրականացնողներին։ Առկայության դեպքում, մատնանշվում են նաև, անվտանգության տեխնիկայի կանոնների և նորմատիվային պահանջների խախտման դեպքերը, քննարկվում են այլ արտադրական ռիսկեր պարունակող և մատակարարների հետ կապված (ՓՄՁ-ներին հուզող կամ կասկածելի) խնդիրներ։ ՓՄՁ կողմից արտադրական ցուցանիշների, հումքի, էներգիայի և ջրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության(օպերատիվ ցուցնիշներ, ամսական ծախսեր, փաստացի ֆինանսական տվյալներ և այլն) տրամադրման դեպքում, տեղում կատարվում են համատեղ վերլուծություններ՝ առաջարկվող միջոցառումների տեխնկական և տնտեսական օգուտները գնահատելու և իրականացմը հիմնավորեու համար։ Հետագայում կազմվում է ամփոփ հաշվետվություն (երեքից չորս էջի սահմաններում), որը սովորաբար ներառում է ութից մինչև տասը գործնական առաջարկություն և տրամադրվում է սեփականատիրոջը։

Արագ ՌԱՄԱ դիտարկումներ են իրականացվել հետևյալ քսանվեց կազմակերպություններում.

 

Արարատի մարզի, Արարատ քաղաքում՝

  • «Արարատ Աբրիկոն» ՍՊԸ (Աբրիկոն կոնյակիարտադրությունհայկականծիրանից)
  • «Արամե և Սոֆի» ՍՊԸ (պանրի և մածունի արտադրություն)
  • «ԱՐԱՐԱՏ-ՃԱՆՇԻՆ» ճանապարհաշինական ընկերություն ՍՊԸ (ասֆալտբետոն, շինարարական ավազ,բետոնե եզրաքար, կոպիճ, բետոնե սյուն. Արտադրություն և վաճառք)
  • «ԳԱԲԱ» ՍՊԸ (հացի արտադրություն)
  • «ԳԱԼԻՔ» ՍՊԸ (կրաքարի արտադրություն)
  • «Կավաշեն» ՍՊԸ (տանիքի ծալքավոր ասբոցեմենտե ծածկերի արտադրություն)
  • «Մաթևոս Սուքիասյան» անհատ ձեռներեց (դեղձի կորիզներից արվեստի և կենցաղային իրերեի ստեղծում)

Տավուշի մարզի,Դիլիջան քաղաքում՝

  • «Վիլլա Ռեստ» ՍՊԸ (լվացքատուն)
  • «Դլիջան սպա ռեզորթ հոթել » ՍՊԸ (ռեստորանային բիզնես)
  • «Լևոն Ավագյան» ՍՊԸ (տանիքի կղմինդրների արտադրություն)
  • «Լիլիթ Աղամալյան» ՍՊԸ (լավաշի արտադրություն)

Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքում՝

  • «Ստեպ»ՍՊԸ (կոշիկի արտադրություն)
  • «Համստ Փիլիփոսյան»Անհատ ձեռնարկատեր (կոշիկի արտադրություն և վաձառք)
  • «Լիլիթ Ղուկասյան»Անհատ ձեռնարկատեր(խմորեղենի արտադրություն և վաճառք)
  • «Ռոլանդ և Սուսան »ՍՊԸ (հացի և լավաշի արտադրություն  վաճառք)
  • «Իսահակ Մելքումյան»Անհատ ձեռնարկատեր(Գորգերի արտադրություն)
  • «Վանակաթ»ԲԲԸ (պլաստիկ իրերի արտադրություն)
  • «Տիգրան Միրզոյան»Անհատ ձեռնարկատեր(հացի և լավաշի արտադրություն)

Լոռու մարզի, Վանաձոր քաղաքում՝

  • «Անաշարտ»ՍՊԸ (պատրաստի սուրճի արտադրություն մեկանգամյա օգտագործման բաժակներով)
  • «Ռոզֆրուդ»ՍՊԸ(պահածոների արտադրություն)
  • «Լուիզա Նալբանդյան»Անհատ ձեռնարկատեր (գետնանուշի արտադրություն )
  • «Մարտին Թովմասյան»Անհատ ձեռնարկատեր (դեկորատիվ սալիկների արտադրություն)
  • «Վահե Թովմասյան»Անհատ ձեռնարկատեր (փայտե և կերամիկական իրերի արտադրություն)
  • «Լիլիթ Սինդոյան»Անհատ ձեռնարկատեր (արծաթե զարդերի արտադրություն)
  • «Լուսինե Բարաթյան»Անհատ ձեռնարկատեր (պատրաստի սննդի արտադրություն)
  • «Մեղվատուն»ՍՊԸ(մեղրի  մաճառի արտադրություն)

Այս ծրագրի առաջնայինակնկալվող արդյունքն է հայաստանյան ՓՄՁ-ներում, շահառու նախարարություններում, պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններում, կրթական և մասնագիտացված հաստատություններում, ՌԱՄԱ հասկացությունների, տերմինաբանության, մեթոդների և գործիքների վերաբերյալ բարձր իրազեկվածությունը:

ՌԱՄԱծրագրի լայնածավալ իրագործումը կհանգեցնիսոցիալական ու տնտեսական առաջընթացի, կնպաստի տեղական արտադրողների, ՓՄՁ-ների կողմից մրցունակ արտադրանքի ստեղծմանը և Հայաստանի սոցիալտնտեսական զարգացմանը:

ՌԱՄԱծրագիրըհամահունչ է երկրի բնապահպանական ռազմավարությանը, որի ներդրումը կապահովի սիներգիզմը այլ միջազգային բնապահպանական համաձայնագրերի ու պայմանագրերի հետ: ՌԱՄԱծրագիրը կնպաստի հայաստանյան շուկայում արտադրանքի մրցունակության բարձրացմանը, համագործակցության ու բիզնես միջավայրի ձևավորմանը:

ՌԱՄԱ-ն առաջնորդվում է բիզնեսի բարգավաճման համար էկոլոգիապես անվտանգ, աշխարհում ընդունված մեթոդների և միջոցների մշակման ու գործիքների կիրառման սկզբունքներով։ՌԱՄԱ մեթոդներիու գործիքների ներդրումնանհրաժեշտ էշուկայականտնտեսությունում գործող ցանկացած ոլորտի, ցանկացած ընկերության համար:ՌԱՄԱ ներդրումը շահեկան վիճակ կստեղծի անկախ քաղաքական իրավիճակներից, երկրում կամ տվյալ ոլորտում օրենսդրության անկատարությունից, կոռուպցիոն ռիսկերի առկայությունից և այլն։

ՌԱՄԱներդրմանարդյունքում առկա են քառակի օգուտներ, որիցշահումենինչպես սպառողները, այնպես էլ բիզնեսը, պետությունըևբնությունը:

Շարունակելի…

ՄԱԱԶԿ ՌԱՄԱ ազգային փորձագետ Տիգրան Սեկոյան

ՄԱԱԶԿ ՌԱՄԱ ազգային փորձագետ Դշխուհի Սահակյան

ՄԱԱԶԿ ՌԱՄԱ ազգային համակարգող Նունե Հարությունյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր