- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

ՌԱՄԱ Կանաչ ակումբներ Հայաստանում

ՌԱՄԱ արագ գնահատումը, ծրագրի շրջանակներում իրականացված յուրահատուկ գործառույթ է, որը մեծապես նպաստում է ՓՄՁ-ների սեփականատերերի, արտադրության կազմակերպիչների, մասնագետների և աշխատակիցների կողմից իրականացվող արտադրական գործունեության շրջանակներում ավելի կենտրոնանալ՝ բնապահպանական, ռեսուրսաարդյունավետ և մաքուր արտադրության խնդիրներին: Այս տիպի ՌԱՄԱ ուսումնասիրության նպատակն է տեղում (երկու-երեք ժամվա ընթացքում), տալ գործնական առաջարկություններ և պարզաբանել դրանց բիզնես և բնապահպանական օգուտները։

ՌԱՄԱ արագ գնահատում (կամ նախնական ՌԱՄԱ աուդիտ) իրականացվել է Հայաստանի չորս մարզերում գործող «Կանաչ ՌԱՄԱ ակումբներ»-ում ընդգրկված 33 ՓՄՁ-ներից 28-ում, որոնք թվարկված են ստորև.

 

Արարատի մարզի, Արարատ քաղաքում՝

 

Տավուշի մարզի,Դիլիջան քաղաքում՝

 

Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքում՝ 

 

Լոռու մարզի, Վանաձոր քաղաքում ՝

ՌԱՄԱ արագ գնահատումներն ըստ մարզերի

 

 

              Ararat                  Tavush                         Kotajq             Lօri             

Իրականացված ՌԱՄԱ արագ գնահատումների շուրջ 60 տոկոսը իրականացված է սննդի արդյունաբերության բնագավառում, 18 տոկոսը շինանյութերի արտադրության ոլորտում և շուրջ 25 տոկոսը՝ քիմիական նյութերի արտադրության և այլ բնագավառներում (Նկար 2): Նշված հարաբերակցությունը լիովին բնական է հաշվի առնելով, որ սննդարդյունաբերությունը կազմում է ՀՀ ողջ մշակող արդյունաբերության շուրջ 60 տոկոսը (այդ թվում՝ սննդամթերքի արտադրություն՝ 34.3 տոկոս, ծխախոտային արտադրատեսակների արտադրություն՝ 13.3 տոկոս և խմիչքների արտադրություն՝ 12.3 տոկոս):

Նկար 2. ՌԱՄԱ արագ գնահատումները ըստ ոլորտների

ՌԱՄԱ փորձառու փորձագետների խումբը շրջելով արտադրական տարածքներում, ծանոթանալով արտադրական բոլոր գարծընթացներին, տեղում խորհրդատվություն է մատուցում արտադրության սեփականատերերին, կազմակերպիչներին և իրականացնողներին։ Առկայության և անհրաժեշտության դեպքում, մատնանշվում են նաև, անվտանգության տեխնիկայի կանոնների և նորմատիվային պահանջների խախտման դեպքերը, քննարկվում են այլ արտադրական ռիսկեր պարունակող և մատակարարների հետ կապված (ՓՄՁ-ներին հուզող կամ կասկածելի) խնդիրները։

ՓՄՁ կողմից արտադրական ցուցանիշների, հումքի, էներգիայի և ջրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության (օպերատիվ ցուցնիշներ, ամսական ծախսեր, փաստացի ֆինանսական տվյալներ և այլն) տրամադրման դեպքում, տեղում կատարվում են համատեղ վերլուծություններ՝ առաջարկվող միջոցառումների տեխնկական և տնտեսական օգուտները գնահատելու և իրականացմը հիմնավորեու համար։

Հետագայում կազմվում է ամփոփ հաշվետվություն՝ ութից մինչև տասը գործնական առաջարկություններով և տրամադրվում է սեփականատիրոջը։

Ըստ կատարված վերլուծության ՌԱՄԱ արագ գնահատումների ժամանակ առաջարկված միջոցառումների (բոլոր 28 արագ գնահատումների ժամանակ տրվել է մոտ 220 առաջարկություն) շուրջ 70 տոկոսը վերաբերվում է Էներգիայի աղբյուրի ընտրության և արդյունավետ օգտագործմանը ու օդային ավազան արտանետումների կրճատմանը և վերահսկողությանը, շուրջ 20 տոկոսը՝ նյութերի ընտրությանը և արդյունավետ օգտագործմանը ու թափոնների կրճատմանը և վնասազերծմանը, շուրջ 10 տոկոսը՝ ջրի աղբյուրի ընտրությանը և արդյունավետ օգտագործմանը ու կեղտաջրերի նվազեցմանը և վերամշակմանը: Նշված հարաբերակցությունը սպասելի էր, ելնելով այն պարզ դատողությունից, որ ՓՄՁ սեփականատերերը հիմնականում ավել մասնագիտացած են բուն արտադրության, մասնագիտական խնդիրներին, տեխնոլոգիական (հումքային և նյութական) հմտություններին և ավելի հաճախ խորհրդատվության կարիք ունեն էներգիայի (բնական գազ և էլեկտրաէներգիա) և ջրի արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Իրականացված ՌԱՄԱ արագ գնահատումների ժամանակ առկա են ուշադրության արժանի բազմապիսի օրինակներ:

Օրինակ, «Արմինաշող» ՍՊԸ-ում կարողացել են հետվերադարձի հաշվին (մոտ 10% ընդհանուր արտադրանքի ծավալից), ապահովել նոր արտադրատեսակների ստացում: Հետ վերադարձված լավաշից և «Մատնաքաշ» հացատեսակից ՌԱՄԱ «Կանաչ ակումբների» դասընթացների և նախնական գնահատումների արդյունքում արված առաջարկների հիման վրա ներդրվել է պաքսիմատի արտադրությունը: Ձեռք են բերվել սարքավորումներ (մոտ 4000 Եվրո արժողությամբ) և արդեն իսկ կնքված են պաքսիմատի մատակարարման  պայմանագրեր, փաթեթավորված արտադրատեսակը նաև առկա է վաճառասրահներում: Արդյունքում հետ գնման ժամկետը կազմել է շուրջ երկու տարի:Արարատի մարզի Արարատ քաղաքում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Արմինաշող» ՍՊԸ ներառում է միաժամանակյա աշխատող արտադրամասեր և վաճառասրահներ, ոչ միայն

    

Արարատում այլ նաև մայրաքաղաք Երևանում:Առաջնահերթ խնդիր է հանդիսանում արտադրամասերից խոշորագույնի՝ հացա և հրուշակեղենի թխման արտադրամասի օդափոխման համակարգի արդիականացումը: Կան նաև որոշակի խնդիրներ խմորի խյուսի խառնման և մի շարք այլ սարքավորումների արդիականացման հետ:Ընկերությունը գործում է այլ արտադրողների  խիստ մրցակցության միջավայրում և կարող է գոյատևել միայն արտադրանքի որակի բարձրացման և ինքնարժեքի նվազեցման շնորհիվ:

Կազմակերպությունը ՀՀ առևտրային կազմակերպություների «Աճի տեմպի» ցուցանիշներով 2016թ. գրավելով առաջին տեղը, արժանացել է «Leader of the Branch» տիտղոսին, ինչը շուկայում հուսալիության և հեռանկարային լինելու գրավական է:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դեկորատիվ սալիկների արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր «Մարտին Թովմասյան» ԱՁ-ն ցեմենտ-ավազային խառնուրդը ստանլու համար որպես ջրի աղբյուր ընտրել է անջրևաջուրը:  Օգտագործելով Վանաձոր քաղաքի անձրևաշատ կլիման անհատ ձեռնարկատերը ստեղծել է ջրահավաք մի համակարգ, որի միջոցով անձրևաջուրը կուտակվում է 2 տոննա տարողության բաքում և այնուհետև օգտագործվում արտադրական պրոցեսում: Կուտակված ջուրը բավարարում է ներկայիս արտադրության պահանջարկը և այդ նպատակների համար քաղաքային ջրատարից ջուր չի օգտագործվում:

 

Նկար 3. Ջրի աղբյուրի ընտրության և արդյունավետ օգտագործման օրինակ

Դեկորատիվ սալիկներ Անձրևաջրի հավաքման ինքնաշեն համակարգ

 

 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մեկ այլ ՓՄՁ՝ ՄԵՂՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-ն զբաղվում է մեղրի և մեղրի մաճառի արտադրությամբ: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում նաև էներգաարդյունավետության խնդիրներին: Տեղադրվել են լուսադիոդային լամպեր, պատերը ջերմամեկուսացվել են փրփրապոլիստիրոլե սալերով, նախատեսում է տեղադրել նաև ֆոտովոլտային պանելներ: Ինչը կհանգեցնի բնական գազի և էլեկտրաէներգիայի զգալի խնայողության, և օդային ավազան արտանետումների նվազեցման: Հաշվարկների համաձայն` տարեկան խնայողությունները կկազմեն մոտ 230 հազար դրամ: Արեգակնային էներգիայի և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը, բացի բնապահպանական օգուտներից, կարող է էապես բարձրացնել կազմակերպության վարկանիշը:

 

Նկար 4. Օդային ավազան արտանետումների նվազեցման և վերահսկողության օրինակ

Մեղրի մաճառ Փրփրապոլիստիրոլե սալերով ջերմամեկուսացված պատեր

Անթափոն արտադրության կազմակերպման և արտադրության պրոցեսում գոյացող թափոնների մշակման հնարավորությունից զատ «Լևոն Ավագյան» ԱՁ-ում օգտագրծվում են նաև պլաստիկ նյութերի թափոններ: Տավուշի մարզի, Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատերը դասական արտադրանքի մոդիֆիկացման շնորհիվ արտադրում է ցեմենտի ու ավազի թանձր շաղախից և պլաստիկ նյութերի թափոններից պատրաստված կղմինդր, հատային տանիքանյութ Դիլիջանի կոլորիտին բնորոշ: ՓՄՁ-ին առաջարկված է ֆոտովոլտային էլեմենտներ պարունակող տանիքների պատրաստում, այն առաջավոր սակայն մեծ ներդրումներ պահանջող ՌԱՄԱ միջոցառումներից է:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Վանակաթ» ԲԲԸ-ում թափոններից արտադրում են օգտակար  պլաստիկ իրեր:

Արտադրանք Օգտագործված թափոններ

Անթափոն և յուրահատուկ արտադրություն է իրականացնում նաև դեղձի կորիզներից արվեստի և կենցաղային իրերեի ստեղծմամ զբաղված Արարատ քաղաքի անհատ ձեռներեց «Մաթևոս Սուքիասյանը»:

Նկար 6. Մաթևոս Սուքիասյանի յուրահատուկ արտադրանքը

 

Էներգիայի աղբյուրի ընտրություն և արդյունավետ օգտագործման յուրահատուկ ծրագիր է մշակված Արարատի մարզի, Արարատ գյուղում գործող, հայկական ծիրանիցԱբրիկոն կոնյակի արտադրությամբ զբաղվող «Արարատ Աբրիկոն» ՍՊԸ-ում:«Արարատ Աբրիկոն» ՍՊԸ-ում ներքին և արտաքին լուսավորման համակարգում շիկացման և մետաղհալոգեն լամպերը  փոխարինվել են էներգաարդյունավետ (ֆլյուորեսցենտային և լուսադիոդային) լամպերով, որի արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսերը նվազել են տարեկան շուրջ 450 հազ․դրամով: Միաժամանակ ածխածնի երկօքսիդի նվազեցումը կազմել է շուրջ 4.3 տոննա տարեկան: Նախատեսնվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառում, արտադրության վերակառուցման ժամանակ:

 

Նկար 7. «Արարատ Աբրիկոն» ՍՊԸ-ում նախատեսվում է առաջավոր տեխնոլոգիաների ներդրում և վերականգնվող էներգիայի աղբյուրներ օգտագործում

 

 

Ներկայումս հինգ պիլոային ձեռնարկություններում իրականացվում է ՌԱՄԱ մանրամասնեցված ուսումնասիրություններ, որոնք բացի մատնանշելուց ոչարտադրական թափոնների կրճատման և վերաօգտագորշման մեթոդները, էներգիայի ջրի արդյունավետ օգտագործման տարբերաները, ՓՄՁ-ներին կտրամադրեն նաև ֆինանսական և տնտեսական վերլուծություններ, ներառելով առաջարկվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ներդրման չափը և  տնտեսագիտական այլ ցուցանիշներ՝ զուտ բերված արժեքը, ներքին շահութավերությն նորմը, հետգնման ժամկետը և այլն։ Այս, ՌԱՄԱ «ներդրման մակրդակի աուդիտները» (Investment Grade Audit) հետագայում կարող են վերափոխվել ՌԱՄԱ բիզնես ծրագրեր և ներգրավվեն կանաչ վարկավորման ծրագրերի մեջ։

ՌԱՄԱ ծրագրի առաջնային ակնկալվող արդյունքը՝ հայաստանյան ՓՄՁ-ներում, շահագրգիռ նախարարություններում, պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններում, կրթական և մասնագիտացված հաստատություններում, ՌԱՄԱ հասկացությունների, տերմինաբանության, մեթոդների և գործիքների վերաբերյալ բարձր իրազեկվածությունն է:

ՌԱՄԱ-ն առաջնորդվում է բիզնեսի բարգավաճման համար էկոլոգիապես անվտանգ, աշխարհում ընդունված մեթոդների և միջոցների մշակման ու գործիքների կիրառման սկզբունքներով։ ՌԱՄԱ մեթոդներիու գործիքների ներդրումնանհրաժեշտ էշուկայականտնտեսությունում գործող ցանկացած ոլորտի, ցանկացած ընկերության համար: ՌԱՄԱ ներդրումը շահեկան վիճակ կստեղծի անկախ քաղաքական իրավիճակներից, երկրում կամ տվյալ ոլորտում օրենսդրության անկատարությունից, կոռուպցիոն ռիսկերի առկայությունից և այլն։

 

ՌԱՄԱ փորձագետԴշխուհի Սահակյան

ՌԱՄԱ փորձագետ Տիգրան Սեկոյան

ՌԱՄԱ ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյան