Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

2014թ. Վանաձորի քաղաքապետի ֆուտբոլի գավաթի խաղարկություն

. Լուրեր

Համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, սեպտեմբերի 20-ից 26-ը Վանաձորի քաղաքային մարզադաշտում կազմակերպվել և անց է կացվել Վանաձորի քաղաքապետի ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցումներ, որին մասնակցել են 6 հավաքական թիմ: Մրցումները անց են կացվել 1 ենթախմբով շրջանաձև սկզբունքով:
7 օրյա պայքարից հետո գավաթակիր դարձավ <<Ուսանողական>> թիմը` ներկայացուցիչ Սամվել Վերդյան:
2-րդ տեղ գրավեց <<Վանաձորի պետական համալսարան>>-ի թիմը,
3-րդ տեղ` << Վանաձորի քաղաքապետարան>>-ի թիմը:
Երեք թիմերն էլ հավաքեցին հավասար 11–ական միավորներ, համաձայն կանոնադրության հաղթողը որոշվեց բոլոր խաղերում խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությամբ:
Հաղթող թիմը պարգևատրվեց Վանաձորի քաղաքապետի կողմից սահմանված գավաթով, պատվոգրերով և մեդալներով: Պարգևատրումը կատարեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
2-րդ, 3-րդ տեղ գրաված թիմերը պարգևատրվեցին համապատասխան կարգի պատվոգրերով և մեդալներով, որոնց պարգևատրեցին փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը և աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը:
5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և ամենատարեց մասնակիցը պարգևատրվեցին թանկարժեք հուշանվերով և պատվոգրերով: Պարգևատրումը կատարեց քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Լավագույն դարպասապահ ճանաչվեց ` Սարգիս Ներսիսյանը /<<Քաղաքապետարան>> թիմ/
լավագույն պաշտպան ճանաչվեց ` Վարուժան Ոսկանյանը /<<Քաղաքապետարան>> թիմ
լավագույն կիսապաշտպան ճանաչվեց ` Արթուր Մելքոնյանը /<<Ուսանողական>> թիմ/
լավագույն հարձակվող ճանաչվեց ` Հրանտ Կազազյանը /<<ՎՊՀ>> թիմ/
ռմբարկու ճանաչվեց ` Արմեն Գրիգորյանը /<<Ուսանողական>> թիմ/
ամենատարեց մասնակից` Հրահատ Նազարյանը /<<Քաղաքապետարան>> թիմ/
Շնորհակալագրեր են հանձնվել ոստիկանության աշխատակիցներին և ֆուտբոլի մարզադպրոցի կոլեկտիվին:

P1390798 P1390808 P1390823 P1390829 P1390835 P1390842 P1390852 P1390854 P1390858 P1390861 P1390862 P1390863

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր