Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Փոփոխություն է կատարվել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքում

. Լուրեր

Փետրվարի 4-ին, Վանաձորի նիստերի դահլիճում տեղի ունեցավ անդրանիկ նիստը: Նիստին ներկա էր ավագանու 20 անդամներից 15-ը: Օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Նիստի սկզբում քաղաքապետի առաջարկով որոշվեց քվեարկել «Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, շինություններ և հողամաս տրամադրելու մասին» օրակարգային հարցը: Նախատեսվում է նշված տարածքում կառուցել ՀՀ Լոռու մարզում արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր ճգնաժամային կառավարման կենտրոն: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Հրաչ Անտոնյանը նշեց, որ ողջ հանրապետությունում սա առաջին նմանատիպ կառույցն է լինելու, որը կծառայի ոչ միայն Վանաձոր քաղաքին, այլ նաև հարակից համայնքներին:

Հաջորդիվ քննարկվեց «Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 15-ի «Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 100-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Երկար քննարկումներից հետո ավագանին քվեարկեց, և 2014 թվականի բյուջեն ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Այնուհետ բյուջեն կտեղադրվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում և հասանելի կլինի լայն հասարակությանը:

Օրակարգում էր նաև քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների և նոր հաստիքացուցակ հաստատելու հարցը: Ավագանին համաձայնեց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի առաջարկված նոր կառուցվածքի հետ, ուր բացակայում է Բնակֆոնդի հաշվառման և բաշխման բաժինը: Քաղաքապետը աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնին:

Վանաձորի քաղաքապետարանը, Ավագանու համաձայնությամբ երեք տարի ժամկետով վարձակալությամբ տարածք է տրամադրում ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեին:

Ավագանին ևս կողմ քվեարկեց այս հարցին:

Ավագանու նիստի օրակարգի 10-րդ կետով առաջարկվում էր նորամուծություն Վանաձորի ավագանու կանոնակարգի մեջ առ այն, որ մինչև օրակարգը հաստատելը հնարավորություն ընձեռվի հարցեր ուղղել համայնքի ղեկավարին: Քաղաքապետ Ս. Դարբինյանը նշեց, որ յուրաքանչյուր նիստից հետո ինքը միշտ դիմում է ավագանու անդամներին, լրագրողների և ներկաների, և ովքեր որ, որևէ հարց ունեն, կարող են միշտ էլ հարցնեն, և որևէ տարբերություն չկա նիստի սկզբում, թե՝ վերջում: Քննարկումներից հետո որոշվեց կանոնակարգի փոփոխությունն ընդունել խմբագրական փոփոխությամբ, և հարցերի համար ժամանակ կտրամադրվի յուրաքանչյուր նիստի վերջում:

Օրակարգի մնացած հարցերն ավագանու կողմից ևս ընդունվեցին ձայների մեծամասնությամբ: Վանաձորի քաղաքապետը, օգտվելով պատեհ առիթից Ավագանու անդամներին, լրագրողների հրավիրեց փետրվարի 8-ին կայանալիք ՛՛Լոռվա Ձմեռ -2014՛՛ տոնակատարությանը, նշելով, որ Հայքի հրապարակից մասնակցել ցանկացողներին համապատասխան տրանսպորտային միջոցներն անվճար կհասցնեն Թեժ Լեռ մեձքաղաքային տարածք;

Լոռվա Ձմեռ -2014 տոնակատարության միջոցառումների ժամանակացույցին և ցանկին կարելի է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Վանաձորի քաղաքապետարան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր