- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Փողային նվագախմբերի հանրապետական շքերթ-փառատոն Վանաձորում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Վանաձորի քաղաքապետարանը 2013թ. մայիսի 26-ին Վանաձորում կազմակերպում են փողային նվագախմբերի հանրապետական շքերթ-փառատոն՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:

Փառատոնին մասնակցում են հանրապետության տարբեր քաղաքներից և ԼՂՀ-ից ժամանած թվով 12 փողային նվագախմբեր

Ծրագրում՝

Ժամը 12-ին – Հայքի հրապարակում

Փողային նվագախմբերի տոնական շքերթ և

հանդիսավոր բացման արարողություն

Ժամը 13.30-ից – Փողային նվագախմբերի համերգային ծրագրեր

Երկաթուղայինների զբոսայգում
Երիտասարդական այգում (Դիմաց թաղ.)
Կերպարվեստի թանգարանի հարակից տարածքում
Արցախ պուրակում
Տավրոս թաղամասի պուրակում (թիվ 17 դպրոցի դիմաց)
Թատերական հրապարակում

Ժամը 16-ից – Հայքի հրապարակում

շքահամերգ և պարգևատրություն